Այս էջը հաստատված է

տասը՝ «Հյուսիսափայլում» և երկուսը՝ Հարություն Սվաճյանի «Մեղվում»։ Ահա հյուսիսափայլյան շրջանի այս մեկ տասնյակ բանաստեղծություններով է հռչակվում Կոմս էմանուելը։

Այս բանաստեղծություններից, ցավոք, միայն չորսի ձեռագրերն են մեզ հասել «Ո՜:, սենյակ», «Անցած օրերի», «Սուրբ Մեսրովոի տոնին», «Կնդուկ պոչատի և նորա Սանչոյի մկրտությունը»), այն էլ որպես սևագրություն: Չնայած դրան, «Հյուսիսափայլում» և «Մեղվում» տպագրված բանաստեղծությունների տեքստերը երկմտանք չեն առաջացնում, քանի որ հրատարակված են հեղինակի հսկողությամբ: ՈրևԷ տարակուսանք չեն կարող առաջացնել նաև «Մամիկոնյան Մեծ Վահանի պատասխանը» և «Հիշենք» գործերը, լույս տեսած 1868 թվականի «Քնար հայկականում»։ Միքայել Միանսարյանը պետք է որ դրանք հրատարակած լինի իր բարեկամի ձեռագրերից։ Երկբայություն են առաջացնում մնացած չորս բանաստեղծությունները. «Սուրբ Մեսրովբի տոնին», «Կնդուկ պոչատի և նորա Սանչոյի մկրտությունը», «Հենրիկոս Թովմաս Բոքլի հիշատակին», ժ. Ժ. Ռուսսոյի հիշատակին»:

Ի՞նչն է հիմք տալիս այդպիսի վերապահության։

Նալբանդյանի արխիվում պահպանված «Սուրբ Մեսրովբի տոնին» և «Կնդուկ պոչատի և նորա Սանչոյի մկրտությունը» բանաստեղծությունների ձեռագրերի և տպագրվածների միջև տարբերությունն այնքան մեծ է, որ ենթադրել է տալիս, թե դրանք անպայման պետք է ունեցած լինեն իրենց մշակված օրինակները։ Ուստի հիմք ընդունելով «Հանդեսի» տեքստը, ձեռագրերը տվել ենք «Բնագրային տարբերություններ» բաժնում։ Բայց և բանաստեղծությունների տետրի վերլուծությունից երևում է, որ «Հանդեսում» լույս տեսած գործերի մեծ մասը տպագրված են խմբագրումներով։ Քանի որ կասկածի տակ առնվեց «Հանդեսի» հրատարակած տեքստը, բնականաբար այդ կասկածը պետք է տարածվի նաև այս չորս բանաստեղծությունների վրա։ Սակայն միայն այս վարկածի վրա հենվելով չէր կարելի դեն նետել տպագրվածը, մանավանդ որ մյուս երկուսի մասին ոչինչ չգիտենք: Ահա թե ինչու այդ բանաստեղծությունները հրատարակում ենք անփոփոխ։

Բանաստեղծությունների հետազոտությունը առաջադրում է մի խնդիր, որ սերտորեն կապված է Նալբանդյանի, որպես բանաստեղծի, ինքնուրույնության հարցին: Նրա մի շարք հաջողված բանաստեղծությունների թարգմանություն լինելու փաստը վաղուց է հայտնի բանասիրությանը: Դրանց թիվը հասնում է ութի։ Սպառվո՞ւմ են դրանցով այն գործերը, որոնք առնված են ռուս կամ օտարազգի հեղինակներից։ Հնարավոր է միանգամայն, որ հետագա մանրազնին ու համառ պրպտումները երևան հանեն այդ նարդի ուրիշ գործեր ևս։ Այդպիսի բանաստեղծություններ կարող են լինել, օրինակ «Լուսինը», որ Միանսարյանը համարել է փոխադրություն ռուսերենից, «Աստվածը», որ բանաստեղծությունների «Տետրի»՝ «Արարատում» տպված ցանկում հիշատակված է իբրև թարգմանություն Լերմոնտովից և այլն։ Այս հանգամանքը առիթ է տվել Մ. Բերբերյանին ասելու, թե «Միք. Նալբանդյանի բոլոր ոտանավորները թարգմանություններ են վաթսունական թվականների «Современник»-ում լույս տեսած ռուսերեն ոտանավորների» (տես «նոր դար», 1902, № 15)։ Բերբերյանի այս դիտողությունը զուրկ է հիմքից։ Բանն այն է, որ վաթսունական թվականների շատ գործիչներ ու գրողներ կարող

423