Այս էջը հաստատված է

«ՄԻ՛ ԱՅԼ ՅԱՍՏԵՂՍ ԼՈԻՍԱՃԱՃԱՆՉՍ ՈՒՐԱՆԻԱ ՍԻԳԱՍՅԻ...»

(Էջ17)

Առաջին անգամ տպագրվել է «Արարատի» 1851 թվականի № 27-ում, «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տ. Գ. Պ.-ի ի նոր Նախիջևան» ստորագրությամբ:

23 Խոսքը հավանորեն վերաբերում է Կիլիկիայի հայկական իշխանության ականավոր ներկայացուցիչ Լևոն Երկրորդ թագավորին (1187—1219):

ՀԻՄԱՐԱՑ' ՈՒՍՄԱՆ ՎՐԱ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԾԻՔԸ

(էջ18)

Այս և հաջորդ բանաստեղծությունների համար ստեղծագործական խթան է հանդիսացել, ինչպես երևում է, ռուս բանաստեղծ Ա. Դ. Կանտեմիրի (1708 —1744) առաջին սատիրան («К уму Своему»), որին երիտասարդ Նալբանդյանը կարող էր ծանոթ լինել դպրոցական նստարանից: Առաջին անգամ տպագրվել է «Արարատի», 1851 թվական № 32֊ում, «Միքայէլ Նալբանդեանց, աշակերտ տեառն Գար. Պատկանեան ի Նոր Նախիջևանն ստորագրությամբ:

ՀԵՐՔՈՒՄՆ ՅԻՄԱՐԱԿԱՆ ԿԱՐԾԵԱՑ, ԶՈՐ ԱՆՄԻՏՔ ՈԻՆԻՆ Ի ՎԵՐԱՅ ՈՒՍՄԱՆ

(էջ 19)

Առաջին անգամ տպագրվել է «Արարատի» 1851 թվականի № 33-ում, «Միքայէլ Ղ. Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբոիելի Պատկանեան ի Նոր Նախիջևան» ստորագրությամբ։ Հավանորեն վրիպել է հրատարակիչների աչքից, քանի որ չի մտել Նոր Նախիջևանում հրատարակված «Երկերի» մեջ։

29 Նալբանդյանը սխալվում է, այս աֆորիզմը վերագրելով Սողոմոնին։ Ավելի հավանական է թվում, որ վերցված է Եղիշեից (տե՜ս, Եղիշեից վասն Վարդանաք եւ Հայոց պատերազմին, ի լսյս ածեալ բաղդատութեամբ ձեռագրաց, աշխատութեամբ Ե. Տէր-Մինասեան, Երևան, 1957, էջ 14)։

ՉԵՐՔԵԶԻ ԵՐԳ

(էջ21)

Թարգմանություն է Պուշկինի «Кавказкий пленник» պոեմից («Черкесская песня»). Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» III գրքում (1890)։ «Հանդեսի» խմբագրությունը բանաստեղծությունը տպագրել է հիմնովին վերամշակած։ Բանաստեղծության թարգմանությունն ունի համեմատաբար անմշակ լեզու և ձև, որից պիտի ենթադրել, որ այն Նալբանդյանի ստեղծագործության վաղ շրջանին է վերաբերում։

ԿՅԱՆՔ

(էջ 22)

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» III գրքում (1890): Բանաստեղծությունների «Տետրում», 68-րգ տողից ձեռագիրն

426