Նախ և առաջ Պուշկինի 20 տողանոց ոտանավորը դարձել է 28 տող: Բայց, որ ավելի կարևոր է, փոխվել է նրա կաոուցվածքը, փոխվել են համեմատությունները: Բնագրի աոաջին ութնյակը Նալբանդյանն ամփոփել է չորս տողի մեջ։ Պուշկինի մոտ բանաստեղծի ներշնչման խթան է հանդիսանում աստվածային շունչը («Божественный глагол»), մինչ հայերենում այն դարձել է «պայծառ արևի անաղոտ լույս»։ Բնագրում պոետի հոգին թափ է առնում ինչպես արծիվ, հայերենում՝ նրա գրիչը թղթի վրա այնպես է վազում, ինչպես եղջերուն՝ դաշտում: Բնագրում արթնացած պոետը հեռանում է մարդկային ամբոխից՝ ծովափին, մենության մեջ ստեղծադործելու, հայերենում նա ստեղծագործում է հենց ժողովըրդի մեջ։
|
Եվ ապա'
|
Նալբանդյանի վերջնատողն անպայման ավելի ազդեցիկ է. բանաստեղծի համար բոլորովին նույնն է, թե ով կլինի իր առջև կանգնած, թագակի՞ր, թե՞ սոսկական մի քաղաքացի: Նա գիտե, որ ճիշտ խոսելուց հետո իրեն սպասում է աղքատություն ու մերկություն։
ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
(էջ 42)
Ուսանողական տարիների երգիծական բանաստեղծություններից: Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատոր յակում ։
12 Գալվանի Լուիջի (1737—1798) — Իտալացի անատոմ և ֆիզիոլոգ, էչեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիր։ Հիմնական աշխատությունն է «Մկանային շարժման ժամանակ էլեկտրականության ուժի մասին տրակտատը»։
ՕՏԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԵՐԱ
(էջ 43)
Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» II գրքում (1889)։ Բանի որ «Տետրում» չկա, ուստի հրատարակվում է «Հանդեսի» հիման վրա։
ԱՍՏՎԱԾ
(էջ 45)
Նիկ. Քարամյանը սխալմամբ սա համարում է թարգմանություն Լերմոնտովից։ Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։