ՎԵՃ
(էջ 46)
Լերմոնտովի «Спор» բանաստեղծության թարգմանությունն է։ Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում ։
2 Բնագրում՝ Շատ սարը, որ նույն էլբրուսն է։
20 Բնագրի հետևյալ չորս տողը (Նալբանդյանի մոտ կստացվեր երկու) չի թարգմանված:
|
ՄՏԱԾՈՒԹՅՈՒՆ
(«Գարնան վարդը ինձ պեաք չէ»)
(էջ 48)
Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» III գրքում (1890), երկրորդ անգամ, թերևս անկախ «Հանդեսից»՝ «Լումայում» (1904 թ. № 3). այդ է ենթադրել տալիս խմբագրության հետևյալ ծանոթագրությունը. «Այս բանաստեղծությունը մենք ստացանք ողբացյալ Աբգար Հովհաննիսյանի որդի, մեծապատիվ պարոն Ռուբենից և ամենայն հավանականությամբ պատկանում է հրապարակախոս Միք. Նալբանդյանի գրչին»։ Ուշագրավ է, որ այս հրատարակությունը ոչ մի այլընթերցում չունի։ Հավանորեն, Ռ. Հովհաննիսյանի ձեռքինը մի արտագրություն է եղել հենց հեղինակի ձեռագրից, և Աբգար Հովհաննիսյանին է ուղարկվել հրատարակության համար։
ՀՈԳԵՎԱՐՔ
(էջ 50)
Գրված է Նիկոլայ Առաջինի մահվան առթիվ։ Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։
Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ ամեն մի հեղափոխական մտածողի հասունացումը դարի հասունացման յուրովի արձագանքն է։ 1855 թվականը դեռևս վաթսունական թվականներ չեն, բայց այդ թվականներն էլ սարի հետևում չեն։ Ղրիմի անհաջող պատերազմը ավելի ու ավելի է արթնացնում հասարակական տարրեր շերտերին, նույնիսկ ազնվական վերնախավին։ Բոլորը, եթե ոչ բացարձակապես դժգոհ, համենալն դեպս անբավական են տիրող քաղաքականությունից։ Մթնոլորտը խտացած է սպասումով։
Եվ ահա ստացվում է Նիկոլայ Առաջինի մահվան լուրը: Ողջ երկիրը ցնցված է։ Ինչպիսի՞ն է լինելու նոր ցարի քաղաքականությունը, աոաջին հերթին, իհարկե, ներքին քաղաքականությունը, որովհետև պարզ է, որ ռազմաճակատում անհաջողության պատճառը նախ և առաջ ներքին սխալ քաղաքականությունն է։
430