Քաղաքական այս տրամադրություններն են ահա արտացոլված Նալրանդյանի «Հոգեվարք» և «18 փետրվարի 1855» ոտանավորներում։ Հանգուցյալին հարկը մատուցելուց բացի, այնտեղ էականը նոր գահակալի հետ կապվող հույսերն են: Քսանհինգամյա հեղինակը բավականաչափ հասուն էր շուրջը կատարվող հասարակական խոր տեղաշարժերը տեսնելու, սակայն այնքան հասունացած չէր, որպեսպի դրանք չկապեր գահի և գահակալի հետ:
Չպետք է մոռանալ մի կարևոր հանգամանք ևս. ռազմաճակատներից մեկում, ուր բախվում էին ռուս-տաճկական բանակները, վճռվում էր բանաստեղծի հայրենիքի հարցը։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին, Երևանի գրավումով, հիմնականում ազատագրվել էր Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Հայաստանը։ Նույնիսկ 1828 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո երկրի հիմնական մասը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության կրունկի տակ։
Ղրիմի կամ «Արևելյան» պատերազմի ժամանակ գործում էին երեք ռազմաճակատ միաժամանակ՝ Դանուրի, Ղրիմի և Կովկասյան։ Չնայած այս վերջինը երկրորդական էր համարվում, այնուամենայնիվ այստեղ ռազմական գործողություններն ավելի հաջող էին ընթանում։ Կովկասյան կորպուսը, որի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Վ. Բեհբութովը, խնդիր ուներ ոչ միայն պաշտպանել Անդրկովկասի սահմանները, այլև հարկադրել հակառակորդին իր ուժերի մի մասը Կովկասյան ճակատ փոխագրելու։ Կանխելով թուրքական 100 հազարանոց բանակի հարձակումը, ռուսական զորքերն անցնում են հարձակման և մի շարք հաջող ճակատամարտերից հետո 1853—1855 թվականների ընթացքում գրավում են Բայազետը, ապա և Կարսը։ Արևմտյան Հայաստանի ազատագրումը դառնում է այնքա՜ն ռեալ, այնքա՜ն հնարավոր... Ահա՛ թե ինչու երիտասարդ բանաստեղծը գովերգում է հանգուցյալ ցարի վարած արտաքին քաղաքականությունը։
18 ՓԵՏՐՎԱՐԻ 1855
(էջ 52)
Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։
Տե՛u «Հոգեվարք» բանաստեղծության ծանոթագրությունը։
ԱՐԲԱՏ
(Էջ 54)
Ուսանողական տարիներին գրած գրական երգիծական ոտանավորներից։ Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում։
ՆՎԵՐ ԱՄԻՐՏԱՆԻ
(Էջ 55)
Ուսանողական տարիների երգիծական բանաստեղծություններից։ Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում: Սա մի ակրոստիքոս է՝ «Ամիրեանի նուեր» բովանդակությամբ։ 41-րդ տողի աոաջին տառը մեծատառ Ի-ն է. բառը պետք է կարդացվի «հյուսած»։