ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՀԱՑՐԵՆԻՔԸ
(էջ 82)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թվականի № 3-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ։
ԼՈՒՍԻՆ
(էջ 85)
Աոաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թվականի № 4-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ։ Զետեղելով այս գործը իր կազմած «Քնար հայկականում», Միքայել Միանսարլանն այն կարծիքն է հայտնել, թե սա փոխադրություն է ռուսերենից, մի բան, որ տակավին չի պարզված։
ԱՌՕՐՅԱ ԱՇնԱՐՀ
(էջ 87)
Փոխադրություն է Վ. Գ. Բենեդիկտովի «Ի՞նչ ես աղմկում» բանաստեղծության, լույս տեսած՝ «Новые стихотворения» ժողովածուում (1857)։ Այս գրքի գրախոսականում («Соврвмепник». 1858, №1) Դոբրոլյուբովն այսպես է արտահայտվում. «Կրկնում ենք, այստեղ պոեզիայի հետք անգամ չկա (այդ, ի դեպ, ընթերցողն ինքն էլ է տեսնում), բայց մտքերը հիանալի են։ Ով էլ և ինչպես էլ որ դրանք արտահայտի Ռուսաստանում մեր ժամանակում,— ամեն ոք կարժանանա գովասանքի և շնորհակալության»։ Արդյոք հենց այս գրախոսականն էլ առիթ չի՞ հանդիսացել Նալբանդյանի համար՝ թարգմանելու բանաստեղծությունը։
Աոաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թվականի № 5-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ։
ԱՌԱՋԱՐԿՈԻԹՈԻՆ
(էջ 90)
Աոաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1858 թվականի №9-ում, Աոմս էմմանուել ստորագրությամբ։
Օտար, ո՛չ ազգային նյութը հիմք է տալիս ենթադրելու, թե այս գործը պետք է որ թարգմանություն լինի ռուսերենից, սակայն աղբյուրը պարզել մեզ չհաջողվեց։435