սևեռում է աշխատավոր ազգի վրա. այն դեպքում, երթ կովկասահայ գյուղացու թշնամուն Պատկանյանը որոնում է գյուղից, քաղաքից, նույնիսկ երկրից դուրս, Նալբանդյանը նրան որոնում և գտնում է գյուղում, քաղաքում, երկթի ներսում։ Վերջապես՝ Պատկանյանը հայերի քաղաքական բախտը հիմնականում կապում է թուրքահայ շարժման հետ, Նալբանդյանը՝ արթնացող դեմոկրատական Ռուսաստանի հետ։ Եվ դարձյալ, նրանց քաղաքական հայացքներում գոյություն ունեցող տարբերությունները չեն շիկանում մինչև հակադրություն, քանի որ «և՛ Պատկանյանը, և՛ նալբանդյանը տոգորված էին ջերմ հայրենասիրությամբ և ոգեշնչված հայ ժողովրդի քաղաքական ազատագրման գաղափարով» (Աշոտ Հովհաննիսյան):
35 Ակնարկում է Գ. Այվազովսկու, այդ «աստվածընտիր առաջնորդի և հոգեհարազատ հոր» նշանակման առթիվ Ռ. Պատկան յանի 1857 թվականի նոյեմբերին Պետերբուրգում արտասանած ողջույնի բանախոսությունը, որ հրապարակվեց <<Մասյաց աղավնու» մեջ (1858 թ., էջ 48)։
ՀԻՇԵՆՔ
(էջ 128)
Ռափայել «Պատկանյանի Օտար օրիորդ և հայ պատանի» բանաստեղծության (1862) «Հայ պատանին երգում է» հատվածի («Հայկ և Լևոնին մոռանանք, եղբարք») պարոդիան է, գրված հավանորեն Պետրոպավլովյան բերդում 1862—1864 թթ.: Առաջին անգամ տպագրվել է Մ. Միանստրյանի «Քնար հայկականում»։
Տե՛ս նաև նախորդ` «Մամիկոնյան Մեծ Վահանի պատասխանը» բանաստեղծության ծանոթագրությունը։
ԱՂՑՄԻՔ
(էջ 130)
Տպագրվում է ըստ Երվանդ Շահազիդի հրատարակության, որ կցված է նրա <<Խորեն արք. Գալֆայանը և Նալբանդյանի «Աղցմիքը», աշխատության, լույս տեսած նախ՝ «Լումայում» (1903, №№ 2—6), ապա՝ առանձին գրքով (Թիֆլիս, 1904)։ Հեղինակի ձեռագիրը չի պահպանվել։ Բնագիրը պատրաստված է ըստ այդ հրատարակության, որ, հակառակ բնագիր բացառիկ խրթնության, կատարված է ծայրահեղ անխնամ: Նալբանդյանի շատ տողեր և արտահայտություններ դժվար վերծանելի են կամ նույնիսկ բոլորովին անվերծանելի։ Աղճատված որոջ տողերի ճշտման և կետադրության վերականգնման մեջ ժամանակին կազմողին օգնել են Երվանդ Տեր-Մինասյանը և (արդեն շարվածքի վրա) Հրաչյա Աճառյանը։
«Աղցմիքից» մի հատված, պոեմի ամբողջ առաջին մասը, «Արկածք Ադամայ» խորագրով տպագրվել է «Արևելյան մամուլի» 1874 թվականի սեպտեմբերի համարում (էջ 382—384)։ Հատվածի վերջում կա հրատարակչի հետևյալ ծանոթագրությունը. «Հրատարակության անպատշտճությունք պարունակելու պատճառով շշարունակվիր»: Թե ինչպես է «Աղցմիքը Մատթեոս Մամուրյանի ձեռքն ընկել, պարզված չէ: Պետք է նկատել, սակայն, որ այդ ընդօրինակումը բավականաչափ
442