Այս էջը հաստատված է

հնարավոր է մի սատիրական գրվածքում և, որ ամենակարևորն է, լուծում է ալն արմատապես։

Դա Վոլթերի, Պարնիի և Պուշկինի երգիծական երկերի ոգով գրված մի գործ է։ Մինչ Նալբանդյանի նախորդների մոտ ծաղրվում է քրիստոնեական դոգման անարատ հղիության մասին, նա վերցնում է կրոնական այնպիսի մի թեմա, ինչպիսին մարդու առաջին պատվիրազանցությունն է. նա ծաղրում է եկեղեցու կողմից սրբագործված այն քարոզը, ըստ որի Ադամը մեղք գործեց՝ ճանաչելով Եվայի կանացիությունը։

Պոեմը, ինչպես և բանաստեղծությունները, չնայած խրթին գրաբարին (մի բան, որ նա արել է զուտ պոլեմիկական նկատառումներով՝ «Վարդենիքի» ներքին հակասությունն ավելի ևս շեշտած լինելու համար), ունի նաև բարձր գեղարվեստականություն։

Նալբանդյանի մահից հետո նրա բարեկամները հարմար չգտան ամբողջությամբ տպագրել «Աղցմիքը»։ Մեծ հեղափոխականի գրական ժառանգության թողոնները հետապնդումից ազատելու համար պահվում էին կրկնակի փականքի տակ. նրա ձեռագիր օրինակի վրայից, ինչպես ասվեց, քերված է եղել անգամ հեղինակի անուն-ազգանունը, և պոեմը տարածվել է, միայն գաղտնի ճանապարհով։ Այսպիսով, «Աղցմիքը» չհասավ իր բուն նպատակին. «Վարդենիքի» հեղինակը մնաց անպատասխան, իսկ երբ տարիներ հետո լույս տեսավ այդ պատասխանը, Գալֆայանի փքուն համբավից միայն մի դժգույն հետք էր մնացել։ Սակայն այդ չէր նշանակում, թե որևէ չափով հնացել էր նաև պոեմը։ Ագիտացիոն այդ երկը դեռ խոշոր դեր ուներ կատարելու, ապացույցներից մեկը այն անսքող, բացահայտ թշնամանքն էր, որով ընդունվեց այս գործի հրապարակումը լիրերալ-բուրժուական մամուլի կողմից։ Գրական լայն դեմոկրատական շրջաններում, ընդհակառակը, այն ջերմ ընդունելություն գտավ։ Ղազարոս Աղայանը հիացմունքով է արտահայտվում այս գործի մասին։ Վերհիշելով իր նշանավոր հանդիպումները մեծանուն հեղափոխականի հետ և խոսելով «Արկածք Ագամա» պոեմի մասին, նա գրում է. «Դա մի շատ հրաշալի բանաստեղծություն է, նկարագրում է բնականի կռիվը անբնականի դեմ. Ադամը վիճում է հրեշտակի հետ, որ թույլ չի տալիս նրան սիրելու Եվային։ Հրաշալի էր մանավանդ սիրահարված Ադամի և Եվայի գեղեցկության նկարագիրը» (Ղազարոս Աղայան, Իմ կյանքի գլխավոր դեպքերը, Թիֆլիս, 1893, էջ 76—77)։

Էջ 130 Միքայել Նալբանդյանց բառերը ձեռագրի վրա քերված են եղել ինչ-որ մեկի կողմից, ուստի և արտագրողն ավելացրել է՝ «Գործ հանգուցյալ Միքայել Նալբանդյանցի, բանտարկության մեջ, ընդդեմ Վարդենիք անվամբ գրքույկին, Խորեն Գալֆայան, Թեոդոսիա»։

«Մեր քահանաներն ամենևին էլ այն չեն, ինչ կարծում է սնահավատ ժողովուրդը։ Մեր դյուրահավատությունն է նրանց գիտության հիմքը» Մեզ անհայտ է Վոլթերի այս խոսքերի աղբյուրը։ «Խոստովանության» առաջին գրքի առաջին տողերը. „Je forme une entrprise qui neut jamais d’exemple, et qui n’aura point d’imitatour. Je veux montrer a mes semblabes un homme dans toute la veritj de la nature; et cet homme, ce sera mol" («Ես ձեռնարկում եմ մի գործի, որն իր նմանը

444