Այս էջը հաստատված է

Այդ երեք տարին նրա համար փոքր ժամանակամիջոց չի եղել: Վիպակում բարձրացված խնդիրները հիմք են տվել Ս. Դարոնյանին այն բնութագրելու իբրև լուսավորական ռեալիզմի սկզբունքներով ստեղծված մի երկ: Դա, հավանորեն, ճիշտ բնութագրություն է: Վաթսունական թվականների մեր մի շարք գրողներ իրենց առաջին քայլերն անում էին հենց որպես լուսավորիչներ, — այնքա՜ն հայ իրականությանը ետ էր մնացել Արևմտյան Եվրոպայից: Բայց այն ժամանակ, երբ Րաֆֆին իր «Սալբի» վեպից անցավ ռոմանտիկական գործերին, Նալբանդյանը գրեց իրական կյանքին ամուր շաղկապված «Մեռելահարցուկը»։

«Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի համեմատաբար թույլ ֆաբուլայի հիմքում դրված է լուսավորական մի գաղափար, որ նոր և կենսական էր հետամնաց այնպիսի միջավայրի համար, ինչպիսին էր Նոր Նախիջևանը հիսունական թվականներին։ Հեղինակը վերաքննության է ենթարկում տիրող բարոյական հասկացությունները՝ կրոնամոլությունը, սնահավատությունը, սնոտիապաշտությունը, այլև ստրկամտությունն ու տգիտությունը: Բայց հիմնականը՝ կնոջ ազատագրության հարցն է: Այն հասարակությունը, որտեղ կինը ճորտ է, բոլոր իրավունքներից զուրկ, ստրկական հասարակություն է: Կենսական այս գաղափարը հնարավորություն էր տալիս հեղինակին բացահայտելու այլ ճշմարտություններ ևս: Վիպակի հերոս Շահումյանցը նոր մարդ է միանգամայն: Առավել ուշագրավն այն է, որ նա գիտակցում է իր ուժը: Ահա՛ թե ինչու նա ոչ թե պաշտպանվում, այլ հարձակվում է: Շահումյանցը ապագա կոմս էմմանուելն է, ոչ նրա չափ հասուն, բայց նույնքան ակտիվ: Շահումյանցները և կոմս էմմանուելները նոր էին հայտնվում կյանքում, բայց արդեն իրենցով նշանավորում էին նոր տիպը այն մարդկանց, որոնց անմիջապես որսաց ռուս առաջավոր գրականությունը։ Ես նկատի ունեմ առաջին հերթին Չերնիշևսկու «Ի՞նչ անել» վեպը։

Այդ գրականության հետ համաքայլ էր ընթանում և Նալբանդյան—վիպասանը։

էջ 159 Միքայել Նալբանդյանը սովորաբար մոտիկ բարեկամներից որևէ մեկին էր նվիրում իր ստեղծագործությունները։ Այսպես, է. Սյուի «Թափառական հրեայի» թարգմանությունը նա նվիրել է Ս. Նազարյանին, Կ. Ռոբերտի «Դքսուհի դը Շևրեոզի» թարգմանությունը՝ համալսարանական ընկերոջը՝ Գ. Գեղամյանին, «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» հոդվածը՝ կոստանդնուպոլսյան բարեկամ Խ. Օտյանին (Գր. Օտյանի եղբորը, ապագա երգիծաբան Եր. Օտյանի հորը), վերջապես, սույն վեպը՝ Գ. Կ. Սալբիկյանին: Նոր Նախիջևանցի այս վաճառականը մի ժամանակ նյութապես և բարոյապես օժանդակել է «Հյուսիսափայլի» հրատարակիչներին և մինչև 1858 թվականը բարեկամական նամակագրական կապ է պահպանել Միքայել Նալբանդյանի հետ։ Է. Սյուի «Թափառական հրեան», Նալբանդյանի թարգմանությամբ, լույս է տեսել Գ. Սալթիկյանի միջոցներով։ 1857 թվականի հունիսի 1-ի նամակում Միքայել Նալբանղյանը գրում էր իր մեկենասին. «Եթե դու չլինեիր մեծահոգությունով հանձառու դորա տպագրությանը, այդ աշխատությունը պիտի մնար ո՞վ գիտի որքան տարի, և իմ այնքան տարվա ջանքս և տառապանքս պիտի զուր անցներ, ուրեմն՝ ընդունիր իմ անկեղծ շնորհակալությունս, որպես գրավական մեր անքակտելի բարեկամությանը» (Միքայել Նալբանդյան, ԵԼԺ, Հատոր 4, էջ 46)։

Հաջորդ նամակներից երևում է, որ Գ. Սալթիկյանը հետագայում ևս օժանդակել

450