է Նալբանդյանին (գուցե և «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի տպագրության ծախքե՞րը հոգացել):
Վաթսունական թվականննրի սկզբին, սակայն, Սալթիկյանի և Նալբանդյանի հարաբերությունները խիստ վատացան և նախկին բարեկամական կապերն ու նամակագրությունը ընդհատվեցին (տե՛ս Միքայել Նալբանդյան, Անտիպ երկեր, խմբագրություն և կոմենտարներ Աշոտ Հովհաննիսյանի, Երևան-Մոսկվա, 1935, էջ 761): Արդյոք դա բացատրությունը չէ այն բանի, որ Սալթիկյանն այդքան միտումնավոր ձևով է Եր. Շահազիզին ներկայացրել Նալբանդյանի վիպակի բովանդակությունը։ Տարօրինակ է և այն, որ Սալթիկյանը Նալբանդյանի կենսագրին չի պատմել վիպակի հրատարակության հետ առնչվող հանգամանքները, որոնք, անշուշտ, նրան հայտնի էին:
Էջ 160, Հելսինգֆորս — Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի շվեդական անվանումը:
Թյությունճի-Օղլու (թուրքերեն)—Տասսցի թարգմանությամբ՝ «ծխախոտագործի որդի»։ Ակնարկ է նրա ղրիմեցի լինելու մասին:
Նալբանդյանը, ըստ երևույթին, իր հերոսին անվանել է Օ. Ի. Սենկովսկու (1800—1858) ծածկանունով։ Վերջինս հայտնի արևելագետ, ժուռնալիստ ու բելետրիստ էր, որի ստեղծագործություններով այդ տարիներին հրապուրված էր Նալբանդյանը։ Նալբանդյանը թարգմանել էր նրա «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետը (1858—1859), որ իր կենդանության ժամանակ լույս չտեսավ գրաքննչական նկատառումով։ Նալբանդյանի թարգմանությամբ, «Գ. Հ. Պախալյան» ծածկանունով «Հյուսիսափայլում» (1859, № 1) լույս է տեսել նաև Սենկովսկու «Անթար» արևելյան վիպակը (տե՛ս Ս. Դարոնյան, Միքայել Նալբանդյանի գրական ստեղծագործության մի քանի հարցերի մասին, «էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության» (ժողովածու), ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երեվան, 1971, էջ 228—253):
էջ 162, Այստեղ և հետագա էջերում Նոր Նախիջևանի կենցաղի ու սովորությունների նկարագրությունները համահունչ են, որոշ տեղեր էլ երբեմն տառացիորեն համընկնում են Նալբանդյանի «Հիշատակարանի» այն էջերի հետ, որտեղ նա նկարագրում է հայրենի քաղաքը։
Էջ 166. «էֆիմերտե» (հունարեն) — «Գուշակությունների գիրք» է։ Սյուի «Թափառական հրեայի» իր թարգմանության առաջաբանում Նալբանդյանը հեգնանքով գրում է այդ գրքի մասին, «...չեմ ուրանում, որ «էֆիմերտե» ևս պակաս չէ, այն հրաշալի գիրքը, որ մեր ժողովուրդը սիրում է, որի մեջ գրված են ամենայն տարի աշխարհի երեսին պատահելու գործերը, արեգակի և լուսնի խավարումը յուրյանց գուշակություններով, արագիլի գնալը և այլն, և այլն։ Տխո՜ւր մատենագրություն» (Միքայել Նայբանդյան, ԵԼժ, հատոր 2, էջ 64)։
Էջ 172, «1779-ին բերել էին Ղրիմից», Հայերի՝ Ղրիմից Դոն գաղթը մանրամասնորեն նկարագրված է Նալբանդյանի «Հիշատակարանում» (Միքայել Նալբանդյան, ԵԼԺ, հատոր 1, էջ 337 և հաջորդ էջերը)։ Նախիջևանի հայերը Ղրիմի հայերից ժառանգեցին վերջիններիս լեզվի, մշակույթի ու կենցաղի վրա դարերի ընթացքում թաթարների ունեցած ազդեցության հետևանքները:
էջ 198. «Մեզիմեն աղեկ...»—«Մեզիմեն աղեկների» մասին հետագայում գրել է նաև Ռ. Պատկանյանը «Պոչաճի Կալուստ» (1875) պատմվածքում։ Հեղինակի