գեղարվեստական քանքարը ենթարկված, ստորադասված է հասարակական նոր հարաբերությունների համար մղվող գոտեմարտին, նոր գաղափարների ու հասկացությունների քարոզին, այն ամենի քննադատությանն ու մերժմանը, ինչ այս կամ այն կերպ ճնշում, ստորացնում, անվանարկում է մարդուն։ Կոմս էմմանուելը, վեպի կենտրոնական դեմքը, գաղափարատիպ լինելով հանդերձ՝ իրական և կենդանի է այն աստիճան, որ իրենով ծածկում է բոլորին։ նա Գերցենի Բելտովը չի, որ, ընդունված դիպուկ արտահայտությամբ, իր միջավայրում, ստիպված, դարձավ մի տեսակ «խելոք անհարկավորություն»։ Կոմս էմմանուելը մի ակտիվ, գործունյա, անհաշտ հնավորություն է, որ կյանքի իմաստը պայքարի մեջ է գտնում. Անգամ գերեզմանատան տեսարանում, ուր նա զրույց է ունենում «մահու թագավորության սպասավորի» հետ, որտեղ, թվում է թե՝ կյանքի և մահու, առօրյայի և հավերժականի փիլիսոփայականի հարցը միայն կարող է զբաղեցնել ինտելեկտուալ այնպիսի հարուստ աշխարհ ունեցող մի մարդու, ինչպիսին Կոմս էմմանուելն է, նա առիթը բաց չի թողնում ցույց տալու հոգևոր կառավարության ժողովրդի համար ծանր բեռ լինելը։
Նալբանդյանի «Մեռեչահարցուկը» վեպի մասին կարելի է ասել այն, ինչ Գերցենի «Ո՞վ է մեղավոր» վեպի վերաբերյալ ասել է Բելինսկին. նրա արժեքը «ոչ թե ստեղծագործության, ոչ թե գեղարվեստականության մեջ է, այլ խորապես զգացված, լիովին գիտակցված ու մշակված մտքերի։ Այդ մտքի հզորությունը՝ նրա տաղանդի գլխավոր ուժն է»:
Էջ 238, Կունցով կամ Կունցովո— պատմական հուշարձաններով հարուստ մի գյուղ Մոսկվայի մարզում:
էջ 241, Շահբեգ—Նալբանդյանի կեղծանուններից մեկը «Հիշատակարանում»։ Շահբեգ ստորագրությամբ նա հոդվածներ ունի նաև «Հյուսիսափայլում» և «Մեղվում»։
Էջ 271, «Մեղու Հայաստանի» — քաղաքական, բանասիրական և առևտրական լրագիր, որ հրատարակվում էր Թիֆլիսում 1858 —1862 թվականներին Ստեփաննոս քհն. Մանդինյանցի, իսկ այնուհետև, մինչև 1886 թվականը, Պետրոս Սիմոնյանցի խմբագրությամբ։ Մանդինյանցի «Մեղուն» (որը և նկատի ունի Նալբանդյանը) ուներ կզերաաղայական ուղղություն և թշնամի էր «Հյուսիսափայլին»։
Էջ 279, ...տեօրտի պիրլիք... — Օսմանյան ոսկեդրամ, որ պարունակում է չորս զիրա ( = 8 ռուբլի 60 կոպեկ ռուս ոսկեդրամով). բառացի՝ չորս մեկնոց։
Էջ 284, խոլերայի ժամանակ — հավանորեն նկատի ունի 1847 թվականի խոլերան, որ մեծ տարածում ստացավ Անդրկովկասում և այլուր, այդ թվում և հեղինակի հայրենի քաղաքում՝ Նոր Նախիջևանում» Այդ համաճարակի ժամանակ էր, որ հիվանդացավ և ինքը՝ երիտասարդ Նալբանդյանը. ապաքինվեց մեծ դժվարությամբ։
Էջ 294, «Լույս զվարթը» հոգևոր երգ է, որ երդում են շաբաթ օրերը, երեկոյան ժամերգության պահին։
...Այս մարդիկը հա՞յ էին...— Հմմտ. «Պատմութիւն Առաքել Վարդապետի Դաւրիժեցւոյ», երրորդ տպագրութիւն, Վաղարշապատ, 1896, էջ 87։ Ակնարկն ուղղված է Սարգիս Ջալալյանի և Գաբրիել Այվազովսկու դեմ։ Դեմիրճի Օղլին այստեղ, թերևս, ինքը Նալբանդյանն է, որ առաջ գրվել է նաև Դարբինյան։
Էջ 295, «Տէր, կեցո՛ դու զՀայս» — Այս երգը տպագրված է «Ազգասերի» մեջ (1847, № 102, էջ 238) Հ. Կ, ստորագրությամբ։ Նալբանդյանն ասում է՝
454