Այս էջը հաստատված է

«առաջին անգամ», որովհետև այն «օրհներգություն ազգային» խորագրով զետեղված կար նաև Գամառ-Քաթիպայի «Ազգային երգարանում» (էջ 167)։ Նորագույն բանասիրական հետազոտությունները պարզել են, որ «Տեր, կեցո... »-ն Թաղիադյանի ստեղծագործությունը չէ. այն տպագրվել է շատ ավելի վաղ, «Հայելի կալկաթյան» հանդեսում, տակավին 1821 թվականին:

«Ազգասեր» — Շաբաթաթերթ «քաղաքական, տնտեսական, բնական և բարոյական գիտելեաց»: Հրատարակվում էր Կայկաթայում, 1845—1848 թթ. ընթացքում, Մեսրոպ Թաղիադյանի խմբագրությամբ։

«Արշալույս Արարատյան» — Քաղաքական, բանասիրական և առևտրական օրագիր, որ հրատարակվում էր 1840—1887 թվականների ընթացքում, Ղուկաս Պաղդասարյանի (իսկ նրա մահից հետո՝ Հարություն Սըվաճյանի) խմբագրությամբ։

Էջ 296, Տե՜ր Գրովատիո, ճշմարտութիւն քրիստոսական հաւատոյ։ Ի լատինէ ի հայ ած Մեսրովպ Դաւիթեան Թաղիադեանց Կարբեցի, սարկաւագ սրբոյ էջմիածնի, Կալկաթա, 1829։

Էջ 297, Հովնաննես կաթողիկոսի ժամանակին (1835—1840) — Նալբանդյանը թույ է տվել փաստական սխալ. Հովհաննես Կարբեցին կաթողիկոս է եղել 1831—42 թվականներին:

Ութեքյանց— Այդ ութ միաբաններն էին՝ Բզնունյանց Սիմեոն արքեպիսկոպոսը, արդվինցի Գրիգոր արքեպիսկոպոսը, Տեր-Մարոլքյանց Նիկողայոս եպիսկոպոսը, Ղրիմցի Հովհաննես վարդապետը, Տաթևացի Գևորգ վարդապետը, Արարատյանը Ստեփաննոս վարդապետը, Շահխաթունյանց Հովհաննես վարդապետը և Շահազիզյանց Մարտիրոս վարդապետը: Սրանք բոլորն էլ, կաթողիկոսի կամքով, 1834 թվականի ամառը աքսորվեցին զանազան տեղեր (հմմտ. Աղ. Երիղյանց, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մասն Բ, Թիֆլիս, 1895, էջ 165, 227 և շար.):

էջ 298, Այբբենարան —Տե՛ս «Մեսրովբեան Այբբենարան առ ի պէտս դպրոցաց, ընդ Հովանեաւ Ամենափրկչեան Աթոռոյ որ ի նոր Ջուղայ», Կալկաթա, 1840։

Տե՛ս «Ճառ դաստիարակութեան օրիորդաց, ըստ խնդրոյ պարոն Յովսեփայ Աղաբէգեան», Կալկաթա, 1847:

Տե՛ս «ճանապարհորդութիւն Մեսրովբայ Դ. Թաղիդեանց վ. ա. սարկաւագի սրբոյ էջմիածնի ի Հայս», հատոր առաջին, Կալկաթա, 1847:

Տե՛ս «Պատմութիւն Պարսից չօրագրե Մեսրովպայ Դ. Թաղիդեանց վ. ա. սարկաւագի Ս. էջմիածնի արդեամբ և ծախիւք պարոն Յովհաննիսի Սարգսեան Սաղմասացայս, հատոր Ա, ի Կալկաթա, 1846:

Տե՛ս «Սոս և Սոնդիպի, արար Մ. Դ. Թաղիդեանց վ. ա., սարկաւագ սրբոյ էջմիածնի», Կալկաթա, 1847։

Տե՛ս «Վէպ Վարսենկան սկսյուհւոյ Աղուանից, ի հնութեանց հայրենեաց փոխեաց յարդի ոճ և դիր ազգիս Մեսրովպ Դ. Թաղիդեանց վ. ա. սարկաւագ Սրրոյ էջմիածնի», Կալկաթա, 1847։

Տե՛ս Child’s first attempt at English and Armenian Composition, Calcutta. Printed at Bishops College press, 184).

«Մեսրովբեան շարադրիչ հայ եւ անդղիական լեզուաց ի պէտս դպրոցաց, ընդ հովանեաւ Ամենափրկչեան Աթոռոյ Նոր Ջուղայ», Կալկաթա, 1840։

Տե՛ս «Զուարճախօս առակք Պարսից, Թարգմանեալ հանդերձ յաւելուածովք ի Մ. Դ. Թաղիդեանց», Կալկաթա, 1846։


455