(տե՛ս «Հուշեր», տեքստը, ներածությունը և ծանոթագրությունները պատրաստեց Խորեն Սարգսյան, Արմֆանի հրատ., Երևան, 1940, էջ 52):
էջ 315, ...պիտի ճնջենք և ոսկերքս գերեզմանիս մեջ...—Պարբերության շարունակությունը հանված է, ամենայն հավանականությամբ, գրաքննության կամ խմբագրի կողմից՝ գրաքննական նկատառումներով։
Տե՛ս «Գուսանք, Ա, Սայաթ–Նովա, լոյս գցած աշխատասիրութիւնով Գևորգեա Ախվերդեան», Մոսկվա, 1852:
Տե՛ս «Զանազան երգք հանգուցեալ Ադամայ Երևանցւոյ, Աղբար մականուանելոյ, ի լոյս ընծայեաց Ոսկան Յովհաննիսեանց Երեւանեցի», Մոսկվա, 1855։
«Զանազան երգք պարոն Ցովհաննես Կարապետեան Աշըգ Շիրին մականուանելոյ, ի լոյս ընծայեաց Ոսկան Յովհաննիսեանց Երեւանեցի», Մոսկվա, 1856:
Էջ 319, Ոհ, լոկ երազ էր, մի խռովեք ինձ:— Միքայել Միանսարյանի կազմած «Քնար Հայկականում» այս բալլադը զետեղված է որպես Նալբանդյանի կողմից կատարված թարգմանություն։ Մենք այժմ հակված ենք կարծելու, թե սա ինքնուրույն ստեղծագործություն է։ «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը հայտնաբերվելու։ Հետո կարելի է ենթադրել, թե բալլադի հերոսուհին հենց վիպակի հերոսուհին է, և երկուսի էլ նախատիպը Նալբանդյանի առաջին սերն է՝ Մանուշակը։
Էջ 328, «Ճրաքաղ» — բանասիրական ամսագիր, որ հրատարակվում էր Մոսկվայում, Մսեր մագիստրոս Մսերյանցի և նրա որդի Զարմայր Մսերյանցի ջանքերով, 1858—1862 թթվականների ընթացքում։ Հենց առաջին օրից ծայրահեղ թշնամական գիրք բռնեց «Հյուսիսափայլի» հանդեպ։
Էջ 335, Հայի հայրենիքը, — Նալբանդյանի բանաստեղծությունն է։
Էջ 338, Բեգզադե— Նալբանդյանի «Հիշատակարանի» գրական գործող անձերից մեկը, տգետ, խավարամոլ և սնոտիապաշտ մի վաճառական, որ կողոպտում է աջ ու ձախ և հարստանում, խտրություն չդնելով միջոցների մեջ։
ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՆԴԵՍԸ
(էջ 340)
«Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» ռուս լրագրող և արևելագետ Շ. Ի. Սենկովսկու «Большой выход у сатаны» ֆելիետոնի փոխադրությունն է, Սենկովսկու այս գործն առաջին անգամ լույս է տեսել 1833 թվականին, «Новосельс» գրական ժողովածուում, իսկ հետագայում մտել է նրա երկերի ետմահու հրատարակության առաջին հատորի մեջ (1858)։ Հավանական է, որ հենց այս հրատարակությունն էլ ձեռքի տակ է ունեցել կոմս էմմանուելը։
«Большой выход у сатаны» սատիրան իր հերթին ինքնուրույն ստեղծագործություն չէր, այլ Օնորե դը Բալզակի «Լа comedie du diable» գործի վերամշակումը: Ծանո՞թ էր արդյոք Նալբանդյանը Բալզակի այդ երկին, դժվար է հաստատապես ասել:
Բնագրի և նրա հայերեն թարգմանության մանրակրկիտ համեմատությունը ցույց է տալիս, որ Նալբանդյանը լիակատար ազատությամբ է վարվել վերցրած նյութի հետ: «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսի» շատ հատվածներ ու