Այս էջը հաստատված է

ՎԵՃ

(Լերմոնտովից)



Մի անգամ, ինչպես եղավ, ազգական սարերի մեջ
Կազբեգն ու էլբրուսը բաց արին մեծ վեճ․
«Զգո՛ւյշ լեր,— ասաց Կազբեգին ալևոր էլբրուսը,—
Զուր տեղը չես խոնարհել, զուր չէ տիրում մարդը,
5 Նա կշինե ծխոտ հյուղեր սարերիդ միջում,
Խոր այրերումդ էլ կլսվի կացնի հնչում․
Քո քարեղեն կուրծքերումը բրիչը ձեռին
Ոսկի, պղինձ գտանելով կբանա ուղին։
Կարավաններն այն ժամանակ այն ժայռից կանցնեն,
10 Ուր կնստեր միայն մեգ ու թագավոր արծվին․
Մարդիկ շատ խորամանկ են, թեև դժվար էր,
Զգուշաց՛ր, բազմամարդ ու կարող է Արևելք»։
«Արևելքից չեմ վախենում,— ասաց Կազբեգ սար,—
Նենգժոտ ցեղ անդ քնում է խոր արդեն ինն դար.
15 Տե՛ս մի չինարի շվաքում գինո փրփուրը,
Քնուկ վրացու նկարեն վարդիկի վերա թափելը․
Հակված դեպի ղալյանի ծուխը ի ծաղկավետ դիվան
Մարգարտի աղբյուրի մոտ մրափե Թեհերան։
Տես Երուսաղեմի մոտ, որ աստված այրեց,
20 Ու անշարժ աշխարհը մեռյալ ծով ասեց,
Նորանից դեն դաշտումը դեղնագույն Նեղոս
Թագավորների դամբանը լվանում է իբր հոս․
Բեդվին մոռցավ յուր չվելը, որ հանգչե վրանում,
Հարց գործերը աստղ հաշվելով՝ անդադար երգում․
25 Այստեղ ինչ որ աչք կտեսնե, ողջն էլ քնում է,
Զառամ Արևելքի գործ չէ, որ ինձի հաղթե»։
«Առաջուց դու մի՛ պարծենար,— ասաց էլբրուս,—

46