իսկ սատիրայում հիշված «Ստախոսից ստախոս» լրագիրը «Մասյաց աղավնին» է։
էջ 360, Բավ է: Արդյո՞ք այդպես է, եղբայր — Բնագրում գրված է. «Պետք է, այդպե՞ս է, եղբայր», որ անճիշտ թարգմանություն է։ Ռուսերենում ասված է. «Полно, так ли братец?» (տե՛ս հիշատակված աշխատությունը, էջ 411)։
Մոգեն — հավանորեն մտացածին անուն է։
Բուբանդուսբ սկսեց շարունակել — Այս հատվածի իմաստը նրա անիմաստ և անկապ լինելու մեջ է։
էջ 362, ...չորս տեսակ օրագիր... — Այս հատվածը «Փորձում» խառնված է. դուրս է մնացել չորրորդ կարգը։ Սենկովսկին գրում է. Первый класс назван мною журналистами движения, второй журналистами сопротивления, третий журналистами уклонения, четвертый журналистами возвращения, пятый именуется среднею серединою» (տե՛ս Հիշատակված աշխատությունը, էջ 413-414)։
էջ 364, ...այս տետրակները...—Հավանորեն ակնարկը վերաբերում է «Գամառ-Քաթիպայի արձակ և չափաբերական աշխատությունները» տետրակներին, որոնք լույս էին տեսնում Պետերբուրգում, 1855—1857 թվականների ընթացքում։ Հրատարակվել է ընդամենը հինգ ժողովածու։ Ինչպես հայտնի է, գրական այդ ընկերության կենտրոնական դեմքն էր Ռափայել Պատկանյանը։
Էջ 365 Գրականության դևապետի Նախատիպը Մսեր Մսերյանն է. ներքևում ակնարկ կա նրա հրատարակած «ճռաքաղ» ամսագրի մասին:
Էջ 365, Յօդակն ի ճախր —
|
Ակադեմիկոս Սա. Մալխասյանի ծանոթությամբ՝ անճաշակ և խրթին գրաբարի մի նմուշ, առնված Ստեփաննոս վարդ. Ագոնցի «ճարտասանութիուն» գրքից,
1775, էջ 57։ Նալբանդյանը սրանով ծաղրում է գրականության դևապետի գրաբարամոլությունը։
Էջ 376, Քամ, Քանան և Նեբրովը, — Ըստ առասպելի՝ Քամը Նոյի երկրորդ որդին էր, Քանանը՝ Քամի չորրորդ որդին, իսկ Ներրովթը՝ Քամի թոռը։ Ենթադըրվում է, որ Քանանի ուրվականի տակ հեղինակը նկատի է ունեցել Գ. Քանանյանին (տե՛ս Աշոտ Հովնաննիսյան, Նալբանդյանը և նրա Ժամանակը, գիրք առաջին, Երևան, 1957, էջ 191):
էջ 378, Ոողա եւ Ոողիբա — հոսքը վերաբերում է թողա և Ոողիբա քույրերի մասին առակին, «Մարգարէութիւն Եզեկիէլի, գլ. ԻԳ: