25
«Լսեցե՛ք ինձ, ինձ՛ ծերունվույս,— ասաց զվարթուն այն հրեշտակ
(Ինքն ուներ ալևորյալ մի ծեր մարդու կերպարանք).—
Ասում են որ, ի՞նչ ասում են, այդ շատ հաստատ, ճիշտ լուր է,
Մեր արքայի վերջին կամքն էր, որ թշնամյացը հաղթե:
Նա այս բանը կտակ թողեց, կնքեց նորան յուր մահով,
30
Հանձնեք կտակը յուր ժառանգին յուր աթոռով ու սրով.
Ասաց նորան. որդի լինել արժանի, հոր՝ արժանի,
Ինքն էլ նորան օգնական է, քանի որ սա է կենդանի»:
Ժողովրդոց բազմությունը ըստ կրոնի կրոնի
Վազեց երդվել եկեղեցին սուրբ սեղանույն առաջի,
35
Թե պատրաստ է նորա համար թափել վերջին արյունը
Ու թշնամյաց արյամբ ներկել յուրյանց հագի սև շորը։
Արևմուտքը տեսավ հեռվանց, տեսավ սիրտը բազմության,
Խոր հառաչանք քաշեց սրտից, հույսը եղավ ողջ ունայն.
Տեսավ բազմած Նիկողոսի գահումը նոր թագավոր
40
Ու դեպի նա տեսավ ազգի սրտում վառած սիրո հուր:
Միտքը բերեց, ինքը քանի՞ Նիկողայոսի ձեռքով
Ազատվել էր վտանգներից ու ապրել էր ապահով.
Խղճմտանքից բռնադատված՝ ինքն էլ լացեց մի մեծ լաց»
Մոռցավ այն օր և շունչ քաշել, թող թե ուտել ճաշ կամ հաց։
45
Կեցցե՛, կեցցե՛ մեր Ալեքսանդր, օրհնեցելույն համանուն,
Նորա ժառանգ Նիկողայոս լիցի նման յուր հավուն.
Կեցցե՛ Աթոռ Ռուսաստանի Եվրոպիո ահարկու,
Իսկ Նիկողայոսի անունը արևից վեր լուսատու։