Այս էջը հաստատված է

ԱՐԲԱՏ

Ցնծա՛, Արբատ, ուրախացի՛ր, շքեղ դեմքդ փայլեցուր,
Որ Արցախից եկավ քեզ մոտ Գասպարյանցը ընտիր հյուր․
Քո թաղերում էլ չի լինիլ մի տխրություն էլ տեսնել,
Զի Գասպարյանր քո մեջ այժմիկ յուր տեղ ընտրեց բնակել:

5 Դու չես իրավ մայր քաղաքիս մի նշանավոր փողոց,
Բայց կարող ես հայտնի ասել, թեև չէիր շատ հինուց,
Թե դու քո մեջ ծաղկեցնում ես մի ազգասեր ուսանող,
Որ Հանապազ յուր ազգայնոց ցնծացնում է օրե ցօր։

Ցնծա՛, ուրեմն և դու ինքնինճ՝ ցնծա՛, դու պար բոլորե,
10 Ես աստղերուն կհրամայեմ, որ քեզ խավար չպատեի․
Ամպին կասեմ՝ իսկի բնավ կայծակներով, որոտով
Հյուր չյինել քո մոտումը, չզզվեցնել յուր ձայնով։

Հեզիկ հողմին պատվեր կտամ, որ առավոտ, երեկո
Փչե քաղըրիկ, ցսղե ցողը, որ միշտ մնա Հով ու զով․
15 Ցնծա՛, Արբատ, փառք բնակչացդ. Գասպարյանցն է քու տերը,
Ես լուսինին հրաման կտամ առատ ծագել յուր շողը։

Հունաստանից շուտ կըփոխեմ Պարնաս լյառը սրբազան,
Քեզանում հավերժ բնակին մուսաները սիրական.
Ցնծա՛, Արբատ, ուրախացի՛ր, շքեղ դեմքդ փայլեցուր,
20 Որ Արցախից եկավ քեզ մոտ Գասպարյանցը ընտիր հյուր։