Այս էջը հաստատված է


ՎԵՑԵՐՈՐԴԸ՝ ՄԻ՛ ՇՆԱՐ...

Եվրոպացոց առհասարակ քաղաքական մի ծես էր,
Որ այր մարդը հանդիպելիս՝ կնոջ ձեռը կպաչեր.
Չկար թեև խենեշության մի անպարկեշտ նշանակ,
Բայց վեցերորդ Պիոս պապը դուրս տվեց մի մեծ կոնդակ.

5 «Որ ոչ մի մարդ այնուհետև կին մարդու կամ աղջկա
Չըհանդգնի ձեռը պաչել ըստ հասարակ կանոնին.
Թե լոկ նայելն աղջկերանց և կամ կնիկների վերա
Սաստիկ մեղք է, արդեն ընդդեմ աստվածային օրենքին»։

Նա պատժում էր, նզովում էր հրապարակավ մարդերը,
10 Որ յուր խոսքը չէին պաշտում ու յուրյանը հին կանոնով
Վարվում էին միշտ համարձակ, ինչպես յուր քարտուղարը
Բռնըվեցավ այս հանցանքում ու դատվեցավ ժողովով։

Քարտուղարը խելոք մարդ էր, նա գիտեր որ Պիոսը
Թե կին գտնե, պիտի անշուշտ պաչե նորա ոտները,
15 Բարկացել էր նորա վերա, յուր ամոթի փոխանակ
Աշխատում էր ողջ քաղաքին պապը առնել խայտառակ։

Չգիտեմ ինչո՞ւ. բայց գիտեմ որ Գերմանիո թագուհին
Հյուր էր եկել պապի մոտը մի օր, երբ նա տանը չէր.
«Պարտեզումը նա ճեմում է», ծառաները ասացին,
20 Թագուհին էլ գնաց պարտեզ, որ գտնվում էր տան մոտին։

Իմ պապը երբ տեսավ նորան, տեսավ չքնաղ երեսը,
Եփ էր գալի երակներում... արյունը.
Թեպետ նա միշտ անսխալ է ու Քրիստոսի փոխանորդ,
Սակայն բռնեց ձեռքը տիկնոջ, քաշեց նորան իրեն մոտ։

25 Երբ առանձին ջերմ համբույրներ նորա ձեռին տալիս էր,
Քարտուղարը ծառի հետքից պարզ ամենը տեսնում էր.


57