Պիտի ուտե որդ ու ցեց։
Այս բանը միշտ տեսանում ենք,
30
Բայց չենք ուզում ճանաչել,
Որ մեծատան գոհարները
Մահու չեն լինիլ արգել։
Նա ամենուն կհանդիպի
Մի օրինակ, անխտիր
35
Ե՛վ հանգչողին պալատներում,
Ե՜վ գործողին միշտ երկիր։
Զարմանալի է այս բանը,
Մի մահ է, նույն՝ և ամենին
Չար ու բարի համարվում է
40
Նա յուր ընդունողներին։
Մահը նույն է, բայց տեսնողի
Զանազան է վիճակը.
Մինը չունի հագին շապիկ,
Մյուս ինը ակնով մուճակը.
45
Ինչո՞ւ համար պիտի ցանկա
Աղքատ մարդը այս կյանքին,
Չունի ապրուստ տուն ու հանգիստ
Չունի սակավդյուր անձին։
Նորա կյանքը միշտ լեղի է,
50
Դառն է նորա աշխարհը.
Նա անդադար սպասում է
Նվիրական վայրկենին։
Չուրախացուց ոչ ոք նորա
Տխրադիտակ երեսը,
55
Ցանկանում է կյանքից պրծնել
Ու հետևել օրհասին։
Նորան այն էլ դյուր է սրտին,
Որ անտրտում ու հանգիստ
Քնի խաղաղ հողի տակին
60
Մահու հավեժ խոր քնով։
Նորա ընտանին և յուր կյանքում
Չուներ ապրուստ, շոր կամ նիստ,