կողմից արգելված ամբողջական օրինակը, Նալբանդյանի «Ծոցատետրերի նկատողությունները», «Բերդի հիշատակարանը», Գ. Այվազովսկու «Վարդապետարանի» քննադատությունը և այդ առթիվ գրած նամակները, բանտարկության ժամանակ քննիչ հանձնաժողովին տրված ընդարձակ ցուցմունքները, մի շարք նամակներ և բազմաթիվ վավերագրեր, որոնք միանգամայն նոր լույս էին սփռում Նալբանդյանի և ռուս հեղափոխական-դեմոկրատների կապերի վրա, ընդարձակում մեր պատկերացումները հայ մեծ գրողի թողած գրական-գիտական ժառանգության վերաբերյալ: Ահա այս ամենն էլ օրակարգի հարց դարձրին և ամուր հիմք հանդիսացան Միքայել Նալբանղյանի երկերի սովետական առաջին գիտական հրատարակության համար, որը իրագործեցին ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի Լեզվի և գրականության, ապա՝ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտները 1940—1949 թվականների ընթացքում: Այդ հրատարակությունը զգալի դեր կատարեց նրանով, որ աոաջին անգամ ընթերցող հասարակությանը ներկայացրեց մեծ հեղափոխական-դեմոկրատի ողջ ժառանգությունը՝ գիտական, ճշգրտված բնագրերով և ծանոթագրություններով:
Վերջին չորրոդ հատորից հետո, անցած երեսնամյակի ընթացքում, Նալբանդյանի անհայտ կամ կորած ձեռագրերից շատ քիչ բան հնարավոր եղավ հայտնաբերել. խոշորագույն անակնկալը, «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի տպագիր միակ օրինակի հայտնաբերումն էր հեռավոր Եգիպտոսում, որը նվեր ուղարկվեց Սովետական Հայաստանին և այժմ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ինչպես նաև՝ «Հյուսիսափայլի» հրատարակության առթիվ Մ. Նալբանդյանի գրած հոդվածը ռուսական «Молва» հանդեսում (1857, № 26), Գ. Վեհապետյանին գրած նամակի ինքնագիրը (1858, հոկտեմբերի 9), հավանաբար, Նալբանդյանի գրչի արգասիք հանդիսացող «Կտոր մը այվազովքիաբանության» պամֆլետը և այլն: Նույն ժամանակամիջոցում ճշգրտվեց մի քանի գործերի՝ Նալբանդյանին պատկանելու հանգամանքը: Այսպես՝ ապացուցվեց, որ «Կայպակ» պոեմը ո′չ թե Նալբանդյանինն է, այլ՝ Գաբրիել Պատկանյանինը: Հստակվեցին Նալբանդյանի ծածկանունները. Առանձին գրքով տպագրվեց «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը (Երևան, 1971):
Քառասնական թվականներից սկսած՝ լույս են տեսել նաև Նալբանդյանի