Չեն տանելի մեր աչքին,
Ատելի են մեր հոգուն։
Ճանաչում ենք, հավատում,
30
Բայց չկամինք խոստովանել.
Պատճառ՝ նոքա շփոթում են
Մեր երջանիկ կյանքի թել։
Մեք կամինք կյանք վայելել.
Ուրեմն ի՛նչ հարկի համար
35
Մեզ պիտո էր ծառայել
Ճշմարտության անպատճառ:
Մինչդեռ և առանց նորան,
Մինչ լոկ սուտի շնորհքով
Այս աշխարհի բարության
40
Մի մասը վայելելով,
Կարելի էր աստուծո
Փառավորել անունը։
Եվ չթուլանալու համար,
Եվ մարմինը պահելու՝
45
Երբեմն մի փոքր զրկել...
Երբեմն մի փոքր գողանալ...
Չխռովելով մեր խիղճը,
Չաղմկելով մեր հոգին,
Տո′ւր մեզ տաղեր, վեպ, առակ,
50
Հաճոյացիր մեր սրտին։
Թո՛ղ դատարկ բաներ լինին,
Մարդու վերք տալ չունենան,
Թեթև ու ծիծաղաշարժ,
Փորերս փույթ չէ թող շարժ գան:
55
Հանգստության միջոցին,
Մարսողության լավ ժամին