Այս էջը հաստատված է

բառերը. նա և, մի թե այս տեղ, այն տեղ, որ տեղ, մինչ դեռ, որ և իցե, ուր և իցե, որ չափ, մի և նույն, առ հասարակ, հետ զհետե, այն ու ամենայնիվ, քանզի, օր ըստ օրե (դա վերաբերում է միայն Նայբանդյանի ձեռքով գրածին․ նրա կատարած մեջբերումներ թողնված են): Ընդհակառակը, անջատված են օժանդակ բայերը, որ նա գիտակցաբար միասին էր գրում:

Լրագրերի և աոանձին հրատարակությունների անունները Նալբանդյանը ոչ բոլոր դեպքերում է առնում չակերտների մեջ: Հետևելով «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» և «Երկու սագ» գործերի աոաջին հրատարակությունների օրինակին, ընդհանրապես շեղատառով են գրվել պարբերականների և գրքերի անուններն ու վերնագրերը, անկախ այն բանից, չակերտների մեջ են առնված, թե ոչ: Փոքրատառով են տրված պարոն, մուզա, հայ, ասիացի, արքեպիսկոպոս, աստված, սուրբ և նման բառերը: Մի քանի բառեր տրվել են ժամանակակից գրությամբ, խաղալիք փոխանակ խաղալիկի, սեփական—սեպհական, ճիշտ — ճիշդ։

Ծանոթագրությունների մեջ, հնարավորության սահմաններում նշվել են երկի գրության տեղը, ժամանակը և պատմությունը:

Սույն հրատարակության մեջ չափածոյի շարքը լրացվում է երեք բանաստեղծություններով, որոնք տեղ են գտել «Հիշատակարանում»: Դրանք են՝ «Մեծ մայր», «Ազատն աստված այն օրից...», որին տրվել է <Ազատություն> խորագիրը, ու «Քեզ քո սիրական հայրենի բարբառ...», որին տրվել է <Արամ Նահապետի հիշատակին> խորագիրը հետևյալ նկատառումով, քչերին է հայտնի, որ այնպիսի հռչակավոր, սերունդների մեջ համընդհանուր ճանաչւմ գտած ոտանավորը, ինչպիսին է «Ազատությունը», պիտի որոնել ո՛չ թե բանաստեղծությունների մեջ, այլ «Հիշատակարանի» էջերում: Այս շարքը փոխադրելու որոշումը, բնականաբար, տարածվեց նաև մյուս ոտանավորների վրա:

Ձեռագրերի հիման վրա հրատարակած երկերի մեջ հեղինակի բոլոր և ամեն տեսակի ջնջումները վերականգնված են «Բնագրային տարբերություններ» բաժնում: Սևագրությունների մեջ ձեռագրի վրա հեղինակի կատարած աշխատանքը ցույց տալու նպատակով, ջնջումները չեն առանձնացվել: Բնագրային տարբերությունները ինչպես և ծանոթագրությունները, արվում են նշելով չափածոյի տողերը, իսկ արձակի՝ էջերը և ֆրազը: Հեղինակի ծանոթագրությունները

10