Այս էջը հաստատված է

Հավատացիր ինձ փոխ արծաթ, որպես պարտք,
Մինչ ունեի անտանելի նեղություն։

Եվ իմ բանը վերջանալու էր բանդով,
30 Կամ կախաղան պիտի ուտեր գլուխս.
Բայց ի՛նչ կառնունք մեք անցածը հիշելով,
Կյուրակե է այսօր, ահա՛ մեծ ցավս։

Ինձ հայր Վոյլպին պատվիրել է խիստ սաստիկ՝
Տոն օրերում մարդ չսպանել բնավին.
35 Բայց գլխիդ գինն ըստացել եմ հառաջուց,
Լսի′ր, ուրեմն, այս իմ աոաջարկություն.

Ուրիշի հետ վտանգավոր մի բան էր,
Ուրիշն գուցե սուրս առնուր ինձ ըսպաներ,
Բայց դու հոգիդ, գիտեմ, չես կորուսանում
40 Եվ խոստացած, խոսքիցդ հետ չես դառնում։

Մի՛ հրաժարվիր, քան թե իմ տունը քանդես,
Արի մորթի՛ր, դու քո ձեռքով ինքդ քեզ.
Ի՛նչ դանակ է,— ածելու պես սուր սրած,
Մի կարճ աղո՛թք արա շուտով առ աստված»։

45 — Միթե կարելի՞ է․․․

«Այդ մեծ մեղք է, ես գիտեմ,
Բայց, եղբայր, հերետիկոս ես արդեն.
Չես հավատում ո՛չ պապին, ո՛չ աստուծուն,
Քեզ մահի մեջ չկա զանազանություն։

50 Եթե ուրիշը քեզ սպանե, կամ դու քեզ,
Կամ պատահի, որ քո մահով մեռանիս,
Քո ճանապարհը պիտի տանի քեզ դժոխք.
Ուրեմն, վճռի՛ր...»։

    —Չկամիմ։

55 Ո՛հ, պարոն,
Ես կարծեցի, դու որպես անգլիացի
Ունիս մի փոքր հպարտություն․ կարծեցի,


91