Թե դու չէիր հրաժարվելու այս բանից
Գեթ, ասում եմ, հրապուրվելով պարծանքից։
60
Ուրեմն, ի՛նչ լուր եք հանել սուտ տեղը,
Թե մի փոքր նեղացնում էր ձանձրույթը,
Մի րոպեում սպանում էիք ձեր անձը,
Դեռ որպես թե չէր դողդոջում ձեր ձեռքը.
Բայց ա՞յժմ . . . . . . . . .»։
65
— Չեմ վախեցել. այդ սուտ է,
Եվ թե բաղդը ինձ սրիդ տակ ձգել է,
Փույթ չէ. բայց ես ինձ չար առնել չեմ կարող,
Մորթիր ինքդ...
«Անխի՛ղճ. ինձ սուրբ հայրը պատվիրեց,
70
Տոն օրերում հոգի չկորուսանել»։
— Ուրեմն բա՛ց թող, որ ես գնամ իմ տունը։
«Իրավն ասեմ, չկամեի այդ բանը,
Բայց երևի աստված այդպես վճռել էր.
Մնաս բարյավ մինչև էգուց, իմ ընկեր,
75
Բայց դու այժմ մտքիս մեջ ես ամեն ժամ,
Ազնվաբար չվարվեցար այս անգամ.
Թե մյուս անդամ մի յուր օր իմ ձեռք կընկնես,
Այն ժամանակ ի՛նչ կըլինիս, գիտեմ ես»։