Որպես երկու հասունացած մեծ նռներ,
Թավիշապատ. խելք է թռցնում գլխից:
Կերպարանքը կանոնավոր ու սիրուն,
30
Ոսկիամայրն չարժե նորա մոտ ոչինչ.
Ծածանում է ուսի վերա մազերը,
Բերնի վերա ծաղկում է քաղցր ժպիտ։
Երգ երգելով, նա կտավ է լվանում,
Նորա ձայնը կախարդում է թովչի պես.
35
«Խաղա՛ աղբյուր», նա երգում է, «խայտալով,
Իմ կտավը ճերմակցրո՛ւ քո ջրերով»։
— Ո՛վ իմ չքնաղ, ասա′, լսեմ, ով ես դու.
Ես մոտեցա և ասում եմ նազելով,
Ո՛ր տեղից ես եկած այստեղ և ինչո′ւ,
40
Այդ ի՛նչ բան է, լվանում եմ երգելով։ —
Ինձ պատասխան տվեց այսպես. «Պատրա՛ստ կաց,
Մահու պատանք լվանում եմ քո համար».
Եվ այս խոսքը ասած չասած, ծուխի պես
Անհայտացավ իմ աչքիցը ամեն բան։
45
Տեսանում եմ, որ կանգնած եմ անտառում,
Ծառի կատարքը հասանում են երկնքին.
Յուր մռայլոտ գագաթովը անտառը
Սոսկալի էր ահաբեկված իմ սրտին։
Լսելիքս ամբոխվեցան... վաստակեցան աչքերս...
50
Կացինի ձայն հեռվից հանկարծ լսում եմ.
Խիտ ծառերի միջերից դուրս վազելով,
Հանկարծ մի այլ նոր երևույթ տեսնում եմ։
Մի հաստաբուն, բարձր կաղնի ահագին,
Նորա տակին նույն օրիորդն է կանգնած
55
Կացին ձեռքին, ջարդոտվելով մեծ կաղնին,
Հրաժարվում է յուր դարավոր արմատից։
Օրիորդը կտրում է ու երգում է,
Նորա երգը սիրտ կախարդող է դարձյալ.