Ճայթեց սիրտս... և երկյուղից և ցավից,
Բայց կամեցա տեսնել իմ այդ օթևան:
Երբ գնացի ես փոսի մոտ նայելու,
Սարսափելի մի ձայն եկավ ականջիս.
95
Հետ եմ նայում, տեսանում եմ այլ աղջիկ,
Նույնպես չքնաղ, նույնպես մատաղ, թափանցիկ:
— Իմ նազելի, գո՛նե դու ինձ գթա՛, ասա՛,
Ո՞վ է փորող օրիորդը և դու ո՛վ.
Ինչո՛ւ այդպես գիշատում եք իմ սիրտը,
100
Շուտ պատասխան տուր նազելի խղճալով:—
«Մեք երկուքս քույր ենք միմյանց անբաժան»,
Օրիորդը պատասխանեց հեգնելով.
«Նա երեցն է, իսկ ես կրտսեր հարազատ...»
— Բայց ո՞վ եք դուք,— ես հարց արի գոռալով:
105
«Նա ալևոր Հայաստանի հոգին է...
Իսկ իմ անունն է Անմիաբանություն,
Մեք շատ դարեր անցուցել ենք խռովով,
Եվ շատ մարդիկ փոսն են ընկել մեր ձեռքով»:
Ասաց, ժպտաց. կատաղաբար երկու քույր
110
Գլորեցին ինձ փոսի մեջ. ես ընկա...
Շնչարգելված նեղութենից զարթելով
Ստուգեցի, թե երազ էր որ. տեսա: