Այս էջը հաստատված է

Այստեղ դրվեցան հասարակության համար հետևյալ կանոնները. ա) բոլոր անդամները պարտական են բնակվիլ հիվանդանոցներում և ապրիլ մուրացկանությամբ, բ) այն անդամները, որ կբնակին մի քաղաքի մեջ, պիտո է փոփոխակի իշխեն միմյանց, գ) պարտական են ուսուցանել ժողովրդին փողոցներում և հրապարակներում և դ) առանց ամենայն վարձի: Իգնատիոսը, Ֆաբերը և Լայենեզը ուղևորվեցան դեպի Հռռովմ, այս վերջի երկուսը շատ փոքր հույս ունեին գործի հառաջադիմության վերա. և այնքան առավել վհատում էին, որքան մոտենում էին Սուրբ Քաղաքին, Հռովմին: Բայց Իգնատիոսը շուտով արիացրեց նորանց. նա ճանապարհի վերա փոքր—ինչ հեռացավ նորանցից դեպի մի մատուռ աղոթք կատարելու պատճառով. քիչ ժամանակից հետո զվարթ և ուրախ երեսով դուրս վազեց մատուռից և եկավ աշակերտների մոտ, հայտնեց նորանց, թե աղոթքի ժամանակ տեսիլք է տեսել և ձայն է լսել, որ ասել է նրան «Romae tibi propitius ero». Իգնատիոսը Հռովմ հասանելով շատ ջերմությամբ սկսեց յուր գործը․ նա կարողացավ յուր նախկին թշնամին Օրտիցի հավատարմությունը շահել, որ այն ժամանակում, իբրև երեսփոխան Կարլոս V-ի գործերումը, երևելի ներգործող անձն էր պապական պալատի մեջ: Օրտիցը ինքը այս երեք ընկերները տարեց պապի մոտ, որ շատ սիրով ընդունեց նորանց, առաջին հարկավոր դեպքումը խոստացավ գործ դնել նոցա ծառայությունը, Ֆաբերին և Կսավիեյին շնորհեց della Sapienza անունով կոլլեգիումի մեջ աստվածաբանության ամբիոններ, այլև թույլ տվեց Իգնատիոսին աշխատել Հռովմի մեջ հոգիների փրկության համար: Այս բանով Լոյոլա արիանալով «Հոգևոր վարժութենների» օգնությամբը, նոր կողմնակիցներ ստացավ, որ պապի դռնումը զորեղ մարդիկ էին: Նոցա մեջ էին նաև կարդինալ Կոնտարինին և Օրտիցը: Այս վերջինս հեռացավ Կասսանո սարը և այնտեղ լսում էր Իգնատիոսից աստվածաբանական դասեր, չնայելով, որ ինքը Օրտիցը այն ժամանակներում երևելի աստվածաբան էր և մեծ փառք էր ճարել Փարիզի համալսարանի մեջ: Իբրև երեսփոխան Կարոլոս V-ի գործերումը, Օրտիցը հարկադրված էր մնալ միշտ Հռովմի մեջ, վասնորո չէր կարողանում հայտնապես հետևել Լոյոլային և նորա աշակերտների կարգումը լինել. բայց դորա փոխանակ գործ էր դնում նա յուր բոլոր ջանքը և հնարը ապի դռնումը, որ հառաջադիմություն պարգևե Իգնատիոսի մտադրության: Ամենայն բան հասել է վերջապես կարգը հիմնելու ժամանակը. նա յուր բոլոր

102