Այս էջը հաստատված է

աշակերտները Հռովմ կանչեց, որոնք ժողովով խորհուրդ առնելով յուրյանց նախկին կանոնների վերա (աղքատություն և ողջախոհություն) ավելացուցին երկու հետևյալ ուխտերը․ «Կույր հնազանդություն դեպի կարգի գեներալը և պապը»։ Վերջին ուխտը Լոյոլա անհրաժեշտ համարեց․ պատճառ, գիտեր, թե պապը շատ փոքր է սիրում այլ կարգերը, որոնք պապական իշխանության այն վտանգավոր ժամանակում ոչինչ օգուտ չէին բերում։ Աշակերտները կամենում էին կարգը անվանել հիմնադրի անունով «Իգնատիոսյան», բայց Լոյոլա հրաժարեց յուր յանց այդ պատիվը և համոզեց նորանց անուն տալ կարգին «Հիսուսյան» (societas Jesu)։ Վերջապես Լոյոլա կարդինալ Կոնտարինու ձեռքով առաջարկեց պապին յուր կարգի պայմանը։ Այդ պայմանները այնպիսի խելքով, այնպիսի խորին իմաստություններով և ներկա քաղաքական գիտութենների հմտութենով գրված էին, որ չէր կարելի ամենևին կարծել, թե այդ անկիրթ Իգնատիոսի գրածը լիներ․ երևի թե նորա աշակերտներից մինը և մանավանդ Լայենեզն էր գրել։ Պավլոս III պապը, կարդալով այս պայմանքը, ոլրախութենիցը բացագանչեց «Spiritus Dei est bic» (Հոգի Աստուծո է այստեղ) և երեք կարդինալի վերահասությանը հանձնեց այն պայմանները։ Այս կարդինալներից մինը էր Բարթոլոմեոս Գվիդիչիոնի, որ շատ ուսյալ և խելացի մարդ էր և յուր բարեպաշտության մասին ամենայն տեղ հարգելի։ Այս կարդինալը հակառակ գտանվեց այս կարգի հիմնավորությանը․ նա սորանից հառաջ ևս մի շարադրություն էր գրել, որի մեջ շատ հասուն բանականութենով ապացուցանում էր աբեղայական կարգերի անօգտությունը և մինչև անգամ նոցա վնասակարությունը դեպի պապական իշխանությունը. այս պատճառով պահանջում էր, որ ջնջվեն այսպիսի աբեղայական կարգերը, որոնք անօգուտ էին և մարդկությանը, և քրիստոնեությանը, և պապական իշխանություն․ նորա երկու ընկերքը համաձայներցան նորա հետ առաջարկությունը մնաց առանց հաստատվելու։ Բայց Լոյոլա և նորա ընկերքը չվհատեցան ամենևին․ նոքա առավել ևս սկսեցին գործ դնել յուրյանց ջերմեռանդությունը, որ կարողանան շահել պապի հաճությունը․ ցրվեցան բոլոր Իտալիայի քաղաքները և սկսեցին քարոզել ապաշխարհություն, վարքի սրբություն և հնազանդություն դեպի պապական աթոռը։ Նոցա բարեպաշտության համբավը տարածեցավ մինչև շատ հեռի տեղեր․ Պորտուգալիայի տերությունը խնդրեց Իգնատիոսից, որ սա մի քանի մարդ ուղարկե Հնդկաստան՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու, բայց Իգնատիոսը այսպիսի հարկա

193