Այս էջը հաստատված է

վոր ժամանակում չկամենալով բաժանել յուր հասարակությունը, միմիայն Լիսաբոն ուղարկեց երկու մարդ Րոդրիզեզ և Կսավիե անուններով։ Նա օգուտ քաղելով այս հանգամանքից կրկնապատեց ջանքը, որ յուր կողմը շրջե որպես պապը, նույնպես և կարդինալ Գվիդիչիոնին, փոփոխակի ներգործում էր, երբեմն իբրև քաղաքական մարդ, երբեմն իբրև սուրբ, և վերջապես հասավ յուր ցանկացած նպատակին։ Պավլոս III պապը յուր կոնդակովը, որ գրած էր 1540 թիվ դեկտեմբերի 27-ին հաստատեց կարգը միայն այն պայմանով, որ այս հասարակության անդամների թիվը քառասունից առավել չլինի։ Սորանից հետո հասարակության անդամքը ձեռնամուխ եղան գեներալի ընտրությանը․ ամենայն մարդ ցանկանում էր, որ Իգնատիոսը լինի։ Նա երկար ժամանակ հրաժարվում էր, բայց հետո չկարողանալով հերքել հասարակաց խնդիրը, որ ծունկ չոքած, աղաչում էին հանձն առուել, համաձայնեցավ նոցա աղաչանքին և հանձն առավ Հիսուսյան կարգի գեներալության իշխանությունը և պատիվը։ Լոյոլա պատարագը մատուցանելուց հետո, ինչքան Հռռվմումը կարդինալներ կային, նոցա բոլորի ներկայությամբը հրապարակով ու հանդիսով ուխտեց, ճիշտ պահել աղքատության, ողջախոհության ուխտը և կույր հնազանդություն ունենալ դեպի առաքյալի փոխանորդը ուր և բարեհաճեր նա ուղարկել կարգի անդամները Ավետարանը քարոզելու համար։ Այս բանը այն միջոցին ո՛չ ոք չհասկացավ։ Լոյոլայից հետո մյուս ներկա եղող անդամքը նույնպես երդում կերան, միայն այս զանազանությամբ, որ երդում ուտելու ժամանակ նայում էին Իգնատիոսի վերա, և բացի այն ուխտերից, որ արեց Իգնատիոսը նոքա հավելացուցին մի այլ ևս ուխտ, այսինքն հնազանդ լինել կարգի գեներալին։ Շուտով այս բաներից հետո Լոյոլա սկսեց յուր սովորական պարապունքը, այսինքն քարոզոել ժողովրդին բարքի և վարքի սրբություն և ուսուցանել մանուկներին կրոնագիտություն, նա, մանավանդ, հոգս էր առնում բարքերի մաքրության մասին։ Այն միջոցին հռովմեական եկեղեցու հոգևորականները, Ալեքսանդր VI-ի գործերովը և Լևոն X-ի շռայլութենովը պակասել էին պատշաճից․․․Իգնատիոսը յուր ուշադրությունը դարձուց անպարկեշտ կանանց վերա։ Նա հավաքաում էր նորանց մի հատուկ նոցա համար պատրաստված տան մեջ և քարոզում էր ապաշխարություն։ Մի անգամ կանանց մեջ պատահեցավ մի ամուսնավոր կին, որ կռվով ապրում էր յուր մարդի հետ․ նա համոզվելով Իգնատիոսի քարոզներից, մնաց այս տան մեջ։ Այս բանը արդեն հերիք պատճառ էր կարգի թշնամիներին։ Նոքա հան

104