Այս էջը հաստատված է

նոնը և իրավունքը. երևեցավ նոր տերություն բոլոր եվրոպական տերություների մեջ (status in statu): Շուտով ահա սորանից հետո հանդես բացվեցավ հիսուսյանների առաջ տալու յուրյանց ջերմեռանդությունը դեպի առաքելական Աթոռը, կամենում եմ ասել, թե կազմվեցավ Տրիդենտյան հռչակավոր ժողովը: Այն բաների մասին, որ պատճառ եղան այս ժողովքի կազմությանը, հարկավոր համարում եմ մի քանի խոսք ասել: Եկեղեցական վերանորոգությունը անհավատալի արագութենով տարածվում էր Գերմանիայի մեջ. զուր տեղը Լևոն X պապը աշխատում էր փակել նորա առաջը «Նզովքի կոնդակովը»: Ինքը կայսրը մի կողմից խոստովանեցավ վերանորոգության օրինավորությունը, իրավունք տալով պրոտեստանտներին (բողոքարկուներին) մի ազատ ժողով կազմել, հավատի վերաբերյալ խնդիրները քննելու և վճռելու համար: Բացի դորանից, Ֆրանսիայի և Սպանիայի եպիսկոպոսքը պահանջում էին յուրյանց արտոնությունը, որ Հռովմի աթոռը ինքը յուր ազատ կամքովը առանց ոչ ոքի համաձայնության, սեփականել էր յուրյան: Շատ բնական և հասկանալի բան է, որ պապերը տեսանելով, որ գործը այսպիսի ընթացք ստացավ, պիտո է ամենայն ջանք գործ դնեին ժողովքի առաջը փակելու, որ թե կազմվեր, անտարակույս ցույց կտար պապական իրավունքների չարաչար գործադրությունը, և գուցե դեռևս կպահանջեր, որ իսկական պապական կառավարությունը, ինքը իսկ պապությունը ենթարկվի վերանորոգության, որ գո՛նե դորանով կարելի լինի փակել պրոտեստանտության առաջը, որ ինչպես մի կրակ չոր նյութերի մեջ, այմպես առաջ էր վազում դեպի ամենայն կողմ ժողովրդի մեջ: Այո՛, դեռ Ադրիանոս VI-ը մտածում էր վերանորոգել պապականությունը. բայց վերահաս մահը արգելք եղավ նորան յուր ցանկությունը կատարելու: Պապական աթոռը զանազան վեճերի և սիմոնականության միջնորդութենով անցավ ֆլորենտացի զորավարի ապօրինի որդու՝ Հուլիոս Մեդիչիսի ձեռքը: Այս ամենանենգավոր մարդը գործ դրեց յուր բոլոր խորամանկությունը, որ ետ ձգե և միանգամայն ոչնչացնե ժողով կազմելու դիտավորությունը, և նորա հաջորդը, երբ նստավ Հռովմի գահի վերա, տեսավ, որ արդեն բանը բանից անցել էր: Պավլով III պապը, որպեսզի կարողանա այս ընդհանուր ընդդեմ պապականության ապստամբության առաջը առնուլ, անհրաժեշտ հարկ համարեց ընդունել հասարակաց ցանկությունը և թույլ տալ, որ ժողովքը լինի: Բայց զուր

106