Այս էջը հաստատված է

գնացին նորա աշխատությունքը այն մասին, որ ժողովը լինի Իտալիայում. նորան հարկադրեցին, որ լինի այն Տրիդենտի մեջ: Պապը կամենում էր ուղարկել այն ժողովը իբրև յուր երեսփոխան այնպիսի մարդիկ, որ նախ և հառաջ ջերմեռանդ հպատակ էին պապական աթոռին, երկրորդ, երևելի աստվածաբան և կանոնագետ: Այսպիսի դիպվածում կարո՞ղ էր արդյոք նա մոռանալ հիսուսյանները, նոցա կույր հնազանդությունը պապական իշխանության, ատելությունը դեպի հերետիկոսները, վեճերի և խռովությունների մեջ վարժությունը, ամենայն ինչ մի խոսքով շատ հարմար էր պապի ցանկությանը և հանգամանքների պահանջությանը. վասնորո հրամայեց նա գեներալին ընտրել հիսուսյանների միջից երկու շատ լավ և ուսումնական մարդիկ ժողովը ուղարկելու համար: Իգնատիոսը ուրախությամբ կատարեց այս այս հրամանը, որ պիտո է նոր փառքով ծածկեր կարգի երեսը: Նա ընտրեց այս մասին Լայենեզը և Սալմերոնը, որ իբրև պապական աստվածաբանք հասան Տրիդետյան ժողովը մայիսի մեջ 1546 թվականին: Բնակվելով հիվանդանոցների մեջ, նոքա սկսեցին յուրանց գործը նորանով, որ կեղծավորվելով այնտեղի հոգևոր իշխանների առաջև, աշխատում էին շրջել նորանց յուրյանց կողմը: Այս կարգի պատմիչքը ասում են, թե չնայելով, որ Իգնատիոսը հիվանդ էր տենդով, այսուամենայնիվ մի այնպիսի գեղեցկախոսությամբ ջատագովում էր Մարիամի կուսությունը դոմինիկյանների հակառակ, որ ներկա գտանված եպիսկոպոսները համարեցին թե տեսանում էին յուրյանց առաջևումը ո՛չ թե մի հասարակ մարդ, այլ աստուծո մարգարե, որ իբրև դաբիրա եռոտանու վերա մեկնում էր խորհուրդներ և քարոզում էր երկնքի աստվածային նախասահմանությունը: Բայց Տրիդենտյան ժողովքի սահմանադրութենից երևում է, որ Լայենեզը մասնակից չէր այս վեճին, և թե միայն օգոստինյան աբեղայքը ջատագովում էին Մարիամի կուսությունը դոմինիկյանների հակառակ, թեև երկու կողմը ևս չխլեց մինը մյուսից հաղթության ձիթենին, և երկար չոր ու ցամաք վիճաբանութենից հետո հարկադրեցին նորանց լռել և դադարիլ այդ անօգուտ խոսակցութենից: Հավաստի է միայն այս, որ Լայենեզ յուր առաջին անգամ ժողովքի մեջ հայտնվելու ժամանակ, կասկած տարածեց ժողովականների սրտումը, որոնք համարում էին, թե նա պելագիական էր: Պատճառ, վեցերորդ նիստումը, երբ խոսակցություն էր լինում աստվա

107