ծային գթության մարդու վերա ներգործության մասին, նա հերքում էր մարդումը ամենայն ազատ կամք։ Շուտով պապի երեսփոխանների և այլ եպիսկոպոսների մեջ հայտնի թշնամություն ծագեցավ։ Պապը, օգուտ քաղելով ժանտախտի հայտնվելուց Տրիդենտի մեջ, տեղափոխեց ժողովը Բոլոնյա. պապական կողմնակիցքը, նոցա կարգում և երկու հիսուսյանները գնացին այս քաղաքը, բայց գերմանացվոց և ֆրանսիացվոց եպիսկոպոսները մնացին Տրիդենտի մեջ և շարունակեցին եկեղեցական գործերի քննությունը։ Այս կերպով ընդհանուր ժողովը գլուխ չեկավ։ Ի վերա այսր ամենայնի, այն վերքը, որ վերանորոգությունը դրեց պապական սրտի վերա։ Ավելի խոր էր ներգործում հետզհետե. օրեօր տարածվում էին Լուտերի վարդապետությունը Գեմանիայում, Ցվինգլիինը Շվեյցարիայում, իսկ կալվինականությունը ծաղկում էր Ֆրանսիայի մեջ։ Հռովմի քահանայապետությունը տեսանում էր յուր մոտակա կործանումը։ Ամենայն պապ երկյուղ էր կրում վերջացնել այն գործը, որ սկսած էր ընդդեմ եկեղեցական վերանորոգությանը, վասնորո և թողնում էր յուրյան հաջորդին։ Գերմանացիք, ֆրանսիացիք և մինչև անգամ Սպանիացիք զուր էին պահանջում, որ մի տիեզերական ժողով լինի, և քննվեն այնտեղ եկեղեցական գործերը։ Վերջապես կորուսին նոքա յուրյանց համբերությունը, սպառնացան պապին, որ թե նա չհավաքի մի օրինավոր ընդհանրական ժողով, ինքյանք ազգային ժողովներով վերջացնելու էին ահա գործը։ Այդ պատճառով Պիոս IV պապը հարկադրվեցավ տասն տարուց հետո նոր ի նորո կազմել մի ընդհանուր ժողով, որի համար տեղ նշանակվեցավ դարձյալ Տրիդենտը։ Լայենեզը և Սալմերոնը դարձյալ հայտնվեցան այս ժողովքի մեջ իբրև պապական աստվածաբանք։ Նոցա գլխավոր միտքը այն էր, որ փոխեն ժողովքի ուղղությունը, պարապեցուցանեն նորան զանազան ասվածաբանական չնչին բաներով և այս կերպով մոլորեցնելով ժողովքի ուշադրությունը, հեռացնեն այն առարկայից, որի մասին գումարվել էր ժողովքը և որ ամենայն իրավունքով սպառնում էր պապական աթոռին չարաչար կործանումն։ Այստեղ յուր ամենայն ճոխութենով հանդես դուրս եկավ հիսուսյանների դպրոցական աստվածաբանությունը։ Զուր տեղը հրամայվեցավ, որ ժողովքի անդամներից յուրաքանչյուրը կես ժամից ավելի չխոսեն. Սալմերոնը և Լայենեզը այնպիսի ճարտարութենով խառնափնդորում էին խնդիրները, որ մինը մյուսից դուրս գալով, անվերջանալի էր լինում, և ժողովքը դեռ չէր սկսած յուր գլխավոր գործը։
108