ջապես հասան յուրյանց նպատակին, զանազան ազգերի եպիսկոպոսները, մանավանդ ֆրանսիացիները և սպանացիները կռվեցնելով միմյանց հետ: Կայսրը, իմանալով այս բանը, Ինսպրուկ, որ մոտ լինելով Տրիդենտին, յուր ներգործութենովը հաշտեցնե երկու թշնամացած կողմերը: Կանիզի հիսուսյանը, որ գտանվում էր կայսրի մոտ, ամենայն հնար գործ էր դնում, որ պապի կողմը շրջե նորան. երբ այս անօգուտ եղավ, նա լրտես դարձավ և Ֆերդինանտի բոլոր մտածութենների մասին ծանոթություն էր տալիս պապի դեսպաններին և հիսուսյաններին, որոնք իմանալով, վաղ ուրեմն ներգործումմ էին ժողովքի մեջ և կայսրի խաղաղության մասին խորհուրդների առաջը փակում էին: Ահա այս կերպով ժողովուրդը չկարողացավ հասանել յուր գլխավոր նպատակին, որ էր պապական աթոռի և տերության վերանորոգությունը: Անհնար է նույնպես լուռ մնալ Լայենեզի և մի այլ խաբեբայության մասին: Ժողովքի մեջ սահմանված էր շատ փոփոխություններ առնել տարեկան հարցաքննութենից հետո կա՛մ պիտո է թույլ տար աշակերտներին ընդունել ուխտը, կա՛մ ետ դարձուցաներ նորանց յուրյանց տունը: Որովհետև այս բանը համաձայն չէր հիսուսյան կարգի ուղղությանը, որի անդամ լինել ցանկացողքը շատ տարիներով պիտո է փորձվեին, վասնորո Լայենեզ խնդրեց, որ բացառություն լինի յուրյանց կարգի մասին, այսինքն այս կանոնը ազդեցություն չունենա հիսուսականացու աշակերտների վերա: Այս խնդրին բոլորը միաբերան համաձայնեցան, բայց երբ այս սահմանադրությունը պիտո է գրով արձանացնեին, Լայենեզ լատինի բաղդասության կանոնների վերա հիմնվելով, հրամայեց գրել «Per haec sancta sinodus non intendit»*, և այլն: Այս հոգնակի բառը haec փոխանակ եզակի՝ բառիս hoc, երկսայրաբանություն տալով ամբողջ սահմանադրությանը, պատճառ դարձավ վերջումը, որ հիսուսյանք չընդունին այս ժողովքի բոլոր սահմանադրությունքը աբեղայական կարգերի մասին: Այս միջոցին Իգնատիոսը խնդրեց և ստացավ պապպից ուրիշ շատ արտոնություններ յուր կարգին: Նա ինքը սկասեց փոքր առ փոքր ետ կենալ յուր առաջվա ուխտերից. Պորտուգալիայի թագավորը կամենում էր յուր խոստովանահայր նշանակել Հակոբ Միրա հիսուսյանը, որ հչաժարվեցավ այս վսեմ պաշտոնից, անհամաձայն համարելով այսպիսի պաշտոնը յուր դրած հեզության ուխտին: Այս բանը բոլորովին անհաճո
- Սուրբ սինողը սրանց համամիտ չէ (լատ.):
110