Այս էջը հաստատված է

եղավ Իգնատիոսին. պատճառ, որ գրեց Միրային. «Այդպիսի պաշտոնքը հակառակ չեն մեր կոչմանը. մեք պարտական ենք չարհամարհել հասարակաց կարծիքով շատ ցած ճանաչված գործը, և ո՛չ վախենալ շատ բարձր պաշտոններից: Այո՛, մեզ պիտո է հիվանդանոցներումը վարժել մեր ջերմեռանդությունը, բայց ի վերա այսօր ամենայնի չհրաժարվել և թագավորական ապարանքներից: Թագավորները ամենայն կողմից փորձանքներով ու ամբոխմունքներով պատած, առավել ևս քան թե այլ մահկանացուք, կարոտ են մեր օգնությանը, որ հոգու փրկություն գտանեին»: Ահա՛ հիսուսյանների թագավորական խոստովանահայր դառնալու և նոցա խղճմտանքին տիրելու համար աշխատութենների գլխավոր հիմքը: Բայց Լոյոլա միանգամայն այլապես էր մտածում եպիսկոպոսական արժանավորության մասին, և երբեք չէր կամենում թույլ տալ Լեժեին, կայսրի ձեռքից ընդունել Աուգսբուրգի եպիսկոպոսական աթոռը: Նա երկյուղ էր կրում, թե մի՛գուցե կարգի քանքարավոր և օգտակար անդամքը հոգևորական բարձր աստիճանների հասնելով, մոռանան և անտես առնեն կարգի օգուտը: Այս միջոցին Իգնատիոսը յուր կարգի երկու աստիճանների վերա (այսինքն անդամների և աշակերտների) հավելացրեց երրորդ աստիճանը ևս «Արտաքին հիսուսյան» (Je՛suites externes): Այս աստիճանը հաստատվեցավ նորանց համար, որոնք ստիպված յուրյանց հանգամանքներից չէին կարողանում ընդունել կարգի ուխտը, բայց կարո՛ղ էին օգտակար լինել կարգին: Այս պատճառով բոլոր առաջվա ուխտերի միայն անունը մնաց, և կարգը կորուց մինչև անգամ հոգևորական բնավորությունը և հատկությունը. այժմ կիսով չափ դարձավ աշխարհական, որ (ինչպես կտեսանենք հետո) շատ վեճերի պատճառ եղավ Փարիզի պարլամենտի հետ: Բայց կարգը յուր արագ հառաջադիմության մեջ պատահեցավ և հզոր հակառակորդների, որ ճանաչում էին նորա հոգին և ուղղությունը: Պորտուգալիայում դատապարտում էին հիսուսյանները, թե նոքա, ուսուցանելով Կոիմբրյան կոլլեգիումի մեջ, սերմանում են աշակերտների սրտումը այմպիսի գիտություն, որ օգտակար էր կարգին, բայց անհամաձայն թագավորության հին և բնավորյալ սովորութեններին: Սպանիայում, եպիսկոպոսները շատ լավ չէին նույնպես հիսուսյանների հետ, մտքերումը ունենալով նոցա ամենասատիկ աշխատությունը տրիդենտյան ժողովի մեջ, պապական իշխանության գործադրությունը արդարացնելու համար, բայց հիսուսյանների բախտից այս արհամարհանքների փոխանակ սուրբ ինկվիզիցիոն ընդունեց նորանց յուրյան պաշտպանության տակ, և Լոլոյան

111