Այս էջը հաստատված է

րակը, որ Փարիզի արքեպիսկոպոսի իշխանութենից դուրս էր, Սեն-Ժերմենի աբբային պապից պարգևած արտոնության զորութենովը: Իգնատիոսը գրեց նորանց, որ չի հուսահատվին, այլ շարունակեն յուրյանց աշխատությունը. նորա հետևողութենով խուզարկու ատյանը դատապարտեց Փարիզյան համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի վճիռը: Այս միջոցին հասավ կարգի պատմության խորհրդավոր դարագլուխը, այսինքն Լոլոյաի մահը: Նորա կյանքում պատահած անօրինակ անցքերը, նորա անդադար հոգսը և աշխատությունքը, որ կրում էր կարգը ընդարձակելու և տարածելու համար, հետևեցուցին նորա մարմնի նվազություն, որ թուլացուց Իգնատիոսի ի բնե պիրկ և առողջ կազմվածքը: Երբ բոլորովին զրկված ուժից, ընկած էր մահվան մահճի մեջ, նա դեռևս թելադրեց յուր զարմանալի կյանքը հուլիսի 31 թվականին 1556 տարումը: Այսպես եղավ այս հռչակավոր մարդի վախճանը, որի մասին զանազան մարդիկ զանազան բաներ ասացին: Ոմանք սրբացնում են նորան, ոմանք վերագրում են մի առանձին քանքար: Ճշմարիտը խոսելով եթե ասենք, նա ո՛չ այն է և ո՛չ այն: Նորա հռչակված սրբությունը ո՛չ այլ ինչ էր, եթե ո՛չ կամակոր մոլակրոնություն: Նա իբրև սպանացի ուներ արմատական կամ ժառանգական հպարտություն և անսանձ երևակայություն, որ ժամանակի զարմանալի փոփոխությունների միջնորդութենովը ձգում էր նորան զանազան կարգից դուրս գործերի մեջ, որոնք մինչև անգամ անհնարին բաների կարգումն էին: Կյանքի վերջին ժամանակներումը չմնացին Իգնատիոսի մեջ նորա առաջվա աշխուժի և ոգևորության մինչև անգամ և հետքը: Զանազան հոգսերը կարգի կառավարության մասին, բնականաբար պիտո է հեռացնեին նորա միտքը երկնային տեսիլքներից, երազներից և դարձուցանեին նորան իրական գործերի վերա: Իգնատիոսը բնակվելով պապական ապարանքի մոտ, որ այն ժամանակներումը փայլում էր Եվրոպայի մեջ, սեփականեց ինքյան սնափառություն, քաղաքավարություն և մինչև անգամ պալատական կյանքի շռայլությունը: Նա վերին աստիճանի անկիրթ մարդ էր. եթե արդարութենով, նորանից սահմանված կարգը յուր քաղաքականութեամբ կարելի էր նշանավոր համարել, այն ժամանակ կարգը առավել երախտապարտ է քան թե հիմնարկողին, ժամանակի հանգամանքներին, որոնք փրկեցին նորան առաջվա ուխտերից, այսինքն աղքատութենից և հեզութենից և տվեցին ըստ ամենայնի հակառակ ուղղություն: Մի բանի համար միայն կարգը երախտապարտ է Լոյոլային,

113