րածվելու պատմությունը․ հետևում է այժմ ցույց տալ նորա ներքին կազմակերպությունը, որ ինչպես պատճառ էր կարգի արագ տարածությանը, նույնպես նորանից էր կախվում, որ հիսուսյանք մեծ հանդես և նշանակություն ստացան պատմության մեջ։ Այս կազմակերպությունը ընդունված է բոլորից իբրև քաղաքականության օրինական գործ։ Իգնատիոսը անգիտաբար դրեց նորա հիմքը և հավաքեց նյութեր, որ կարգի դրվեցան հետո այլ գեներալների ձեռքով, մանավանդ Հակոբ Լայենեզի ձեռքով, որ յուր ժամանակումը երևելի քաղաքագետներից մինն էր։ Ոչինչ հասարակություն աշխարհի երեսին հաստատված չէր այսպիսի ապահով հիմքերի վերա, ինչպես հիսուսյան կարգը։ Սարսափելով տեսան հետո, որ դուրս եկավ եվրոպական տերութենների մեջ մի ահարկու, իշխանություն, որ կոխեց ու անցավ առաջվա իշխանություններից, որոնք չափի ու սահմանի տակ էին ր որոնց մեջ կային օրենք ու կանոն․ դուրս եկավ մի այնպիսի իշխանություն, որ աշխատում էր հիմնել մի համաշխարհական, մի տիեզերական թագավորություն։ Կարգի կանոները, և թե ի՞նչպես էր բաղկանում այս մարդկության թշնամի հասարակության թշնամի հասարակությունը, արդարև հավիտյանս հավիտենից կմնար իբրև մի անլուծելի առեղծված օրինատուերիև տերութենական մարդերի համար, եթե 1584 թվականումը, երբ հիսուսյանք հասան արդեն վերին աստիճանի կարողության, չտպվեին այդ բոլոր կարգադրությունքը, կարգի գլխավոր անդամների գործադրության համար։ Այլ մարդերի համար մի անմոտենալի գաղտնիք էր նոցա կարգը ու կանոնը։ Կարգը բաղկանում էր այս հետևյալ գլխավոր աստիճանակարգերից, այսինքն I) ունկնդիրներից կամ նորընծաներից, II)աշակերտներից, III) ժողովողներից (coactor) և IV) ուխտապահներից։ Ունկնդիրք
անվանվում էին նոքա, որոնք արդեն երկու, երեք կամ ավելի ևս տարիներ փորձված էին․ գլխավոր անդամք իշխում էին նոցա վերա, և նոքա պարտական էին խոստովանել նորանց յուրյանց մեղքեր, պատմել, ինչ-որ բոլոր կյանքերումը գլխներից անցել էին․ այսպես ահա՛ արդեն երկու, երեք կամ ավելի ևս տարիներ փորձված էին․ գլխավոր անդամք իշխում էին նոցա վերա, և նոքա պարտական էին խոստովանել նորանց յուրյանց մեղքերը, պատմել, ինչ որ բոլոր կյանքերումը գլխներից անցելէին․ այսպես ահա՝ արդեն նվիրյալ հիսուսյանները քննում էին և ճանաչում նոցա բնավորությունը և այս կերպով դնում էին նորընծաների վերա այնպիսի պարտականությունք, որոնց մանավանդ հարմար էին։ Եթե նոցանում չերևէին ոչ մի բանի ընդունակություն, որ կարգին հարկավոր էին, այնպիսիններին ետ էին ուղարկում։ Կանոնի զորութենով, մի քանի մահացու մեղքեր, որոնք, թե լինեին մի մարդի վերա, զրկում էին նորանց կարգին անդամ լինելու իրավունքից, բայց այս բանի վերա չէ՛ր լինում խիստ ուշադրություն, և գեներալը քանքարավոր մարդիկ ընդունում էր կարգի անդամ, հաշիվ