Այս էջը հաստատված է

րոր Դե-Մոնկլյարը յուր շարադրության մեջ՝ "Compte rendu des constitutions des Jesuites", կարծում է, թե այս աստիճանակարգը սահմանված էր այնպիսի աշխարհական մարդերի համար, որոնք թեև հիսուսյան էին, բայց պիտո է ծածկեին այդ նախ՝ կարգի օգտի համար, երկրորդ՝ հասարակության դրությանը համեմատ: Այս բոլորը աստիճանակարգի մարդիկը կարող էին և չզանազանվիլ հագուստներով աշխարհական մարդերից: Վերջին, որ և ամենավերին աստիճանակարգը բաղկանում էր «Չորս ուխտերի ուխտապահներից»: Սոքա էին հասարակության հիմնավոր սյունքը-այս մեծ մարմնի ոսկերքը ու ջիլերը, "columnae et fundamentatotius socielatis; ossa nervi hujus magni corporis", խորհրդածության ժամանակ սոքա միայն ունեին ներգործական և կրավորական ձայւն. սոցանից ընտրվում էին կարգի գեներալը և այլ բարձր աստիճանավորները. սոքա միմիայն, ինչպես ասաց պորտուգալացոց թագավորը յուր հրովարտակի մեջ, հիսուսյանները հալածելու մասին, գիտեին բոլոր դաշնադրութենների սարսափելի գաղտնիքը: Տարակույս չկա, որ Չորս ուխտի հիսուսյաններից պահանջվում էին. խորին գիտություն, խելք, բանականություն, և մանավանդ բոլոր մասնավոր կամ անձնական օգուտների մեռուցումն. կարգի օգտի համար նոքա պիտո է ոչնչացնեին յուրյանց ազատ կամքը և կույր հնազանդությամբ հպատակեին կարգի կամքին: Այս պատճառով մեծ զգուշությամբ ընդունվում էին այս աստիճանակարգի մեջ միայն այն մարդիկը, որոնք շատ տարիներով փորձված էին: Սոցա ուխտը զանազանվում էր մյուսներից նորանով, որ սոքա երդում էին ուտում կատարյալ հնազանդություն ունենալ դեպի պապը, ուր և ուղարկելու լիներ նորանց Ավետարանի քարոզության համար: Բայց այս երդումը մի մեծ զորություն չուներ և պապին մեծ օգուտ չէր կարող բերել. պատճառ, գեներալը ամենայն ժամանակ կարող էր ետ կանչել քարոզիչները, եթե կամենար, առանց խնդրելու պապի հատուկ համաձայնությունը: Բացի բոլոր այս կարգերից, կային և անորոշ հիսուսյանք՝ "Jesuites indifferanta". սոքա հատկացյալ պաշտոն չունեին կարգի մեջ, այլ առանց ձայն հանելու պիտո է հնազանդվեին կարգի կամքին և կատարեին այն գործը, որ կարգը հանձնում էր նոցա: Սոքա էին ողջից վտանգավոր հիսուսյանքը: Բայց այսուամենայնիվ ո՛չ թե միայն օտարների, այլև ինքյանց հիսուսյանների համար, որ Չորս ուխտիցը չէին, մնում էր անլուծանելի առեղծված, թե ո՞վ ո՞ր կարգին է պատկանում. հայտնի էր միայն, որ գեներալը, գավառականները և կոլլեգիումի կառավարիչը լինում

117