Այս էջը հաստատված է

կամքը, ոչնչացնում է մարդկային ինքնագոյ ազատությունը և անկախությունը: Կարգի հիմնադիրքը շատ լավ են հասկացել յուրյանց դարու բանական ուղղությունը: Նոքա հայտնվում են այն ժամանակ, երբ վերանորոգության կարոտությունը զգում էին ամենայն տեղ, աճում էր առհասարակ քննողական հոգին, և երևում էին նոր-նոր հայտնագործությունք. որոնցով շատ և շատ պարապած էր մարդկությունը: Մարդիկ առհասարակ ուսումնականութենով, բանստեղծութենով և փիլիսոփայութենով հույս ունեին, նաև աշխատում էին իսկ հասանել մի նոր և լավ ապագայի: Ինչպե՞ս ուրեմն դադարեցուցանել, մեռուցանել մարդկային բանականությունը, մանավանդ այն ժամանակ, երբ նա հորձանքներով սկսել էր բխել: Եթե այս հասարակությունը հայտնապես և հրապարակով ընդդեմ դուրս գար XVI դարու մտքերի անհանգիստ և անդադար ձգտողությանը, կասկած չկար, որ դարը չէր լսելու նորան: Հիսուսյանք լավ ճանաչեցին այս ճշմարտությունը, վասնորո և անվանեցին յուրյանց պաշտպան ամենայն ուսման և արվեստի: Նոքա տալիս էին մարդկային խելքին և բանականությանը բոլոր արտաքին փայլը և ստվերական կարողություն, որպեսզի կեղակարծ, այսինքն խաբեբայական շարժողութենով դադարեցուցանեն նորա ճշմարիտ աճեցականությունը, ուժաթափ առնեն նորան դպրոցական շարժողութեններով և խեղդեն գիտությունը յուրյանց գրերի փոշիներով: Արդարև, ուր որ հասանում էր հիսուսյանների ոտքը, որ տեղում նոքա հաստատվում էին, իսկույն շինում էին եկեղեցի և նորա մոտ հոյակապ դպրոց, հարուստ ամենայն տեսակ բաներով, որ հաճո էր բանականության, այսինքն ձեռագիրներով, մատենադարանով, ֆիզիկական և աստեղաբաշխական գործիքներով: Բայց մի՛ զվարճանաք այս արտաքին փայլողութենով, որի տակ թաքնված կա դատարկություն: Ինքը կարգը նշանակում էր յուրյան դպրոցների ուսուցիչներին դաստվության կերպը, գաղտնի կանոնադրութենով, որ հայտնի էր անունովս Ratio studiorum, որ տալիս էր ուսուցիչներին: Այս կանոնադրության առաջին օրենքներից մինը այս էր՝ Nemo novas introducat quaestiones. այսինքն «ո՛չ ոք չէ պիտո հառաջ բերե նոր խնդիրներ»: Այս կանոնների զորութենով բոլոր ուսումը սահմանափակվում էր մի քանի հայտնի խնդիրների շրջանի մեջ, որից չէր կարելի ուսանել և մի նոր բան: Այն ուսուցիչները, որոնք հակառակ այս կանոնին կվարվեին, իսկույն կհալածվեին կարգի դպրոցներից, զրկվելով յուրյանց պաշտոնից: Փիլիսոփայություն դաս էին տալիս Արիստոտելի գրով, որ հիսուսյանք յուրյանց կամեցածի պես սրբագրել էին, մեջի եղած գլխավոր բա

121