Այս էջը հաստատված է

ները դուրս էր հանած, իսկ աշակերտներին պարապեցնում էին դպրոցական իմաստակութեններով, և այլ մանր-մունր չնչին բաներով. զորօրինակ երեք տարեկան ուսման ընթացքի մեջ միայն երեք կամ չորս օր կարելի էր աստուծո վերա խոսել (quaestiones de Deotridui aut quatridui spatlum non excedant): Ամենևին չէր կարելի պարապիլ այն ուսմամբը, որ վերաբերում էր սկզբունքների (principia), աստուծո գոյությանը և մշտնջենականությանը: Դպրոցական կամ այսպես անվանված «աբեղայական» աստվածաբանության ուսման ընթացքը ձգվում էր մինչև չորս տարի: Հիսուսյանք անվանում էին նորան կազուիստիկա. արդեն միմիայն այս անունը ցույց է տալիս, թե ի՞նչ նշանակություն ուներ այս գիտությունը հիսուսյան դպրոցների մեջ. նորա բոլոր ուսման շրջանը կատարվում էր չնչին բաների մասին վիճաբանութեններով, որ մոլորեցնում էին մարդու միտքը Սուրբ գրքի խորին և վերհամբարձ ճշմարտութեններից։ Գեղարվեստների մասին պիտո է միևնույն բանը ասել․ պատճառ, որ բացի արտաքին ձևից ոչինչ պարունակություն չկա միջումը։ Բանաստեղծություն անվանվում էր միմիայն բառերի և ոտերի խաղացմունքը, սուրբերի գովասանությունը, Վիրգիլիոսի երգերին համակերպությունքը, բարոյական մտքերը և այլն և այլն․ ինչպես, զորօրինակ, հիսուսյան դպրոցների մեջ իբրև օրինակ ցույց տված չափաբերական գրվածը անունովս „S. lgnatius et primus ejus socius Petrus Faber sub persona Daphnydis et Lycidae“ (Սուրբ Իգնատիոսը և նորա առաջին ընկերը Պետրոս Ֆաբեր իբրև Դաֆնիս և Լիցիդիա)։ Հիները կարդացվում էին միայն հատվածներով, և այն, ինչ որ կառավարիչը կընտրեր, իսկ պատմությունը դաս էր տրվում այն գրքերով, որ շարադրել էին հիսուսյանք, խանգարելով բոլոր իրողությունքը, հարմարվելով կարգի օգուտներին։ Այստեղ հարկավոր է ասել և այս, թե այն աշակերտները, որոնք կարո՛ղ էին օգտակար լինել կարգին, անպատճառ դառնում էին հիսուսյան, մինչև անգամ եթե ծնողքը ևս չկամենային, որովհետև պապից հիսուսյան կարգին տված արտոնության զորութենովը տասն և չորս տարեկան տղան կարո՛ղ էր մտանել հիսուսյան հասարակության մեջ։ Կարծիք չկա, որ այսպիսի կրթութենով մանուկ տղայի անձնագիտությունը, կամքը և ճանաչողությունը չքանում է․ ուրեմն շատ հեշտ էր հիսուսյաններին խլել ողորմելի երեխաներից նոցա անգետ համաձայնությունը։ Ահա՛ այսպես էր այս հռչակավոր կարգի կազմակերպությունը, որ կարողացավ դիմանալ եվրոպական ապստամբութեններին, որի պատ

122