Այս էջը հաստատված է

ճառը ակներև է։ «Հոգևոր վարժության» մեջ, որ գրել էր Իգնատիոսը, երևում են դեռ ոգևորության նշմարանք․ կանոնադրության մեջ ամենայն ինչ սառն և մեռյալ, ինչպես գետնահարկի մեջ, շարված են լինում կարգով հավիտյանս հավիտենից անփոփոխ դագաղները։ Սոցա նման հասարակությունը կարող է հարատևել առանց այլայլության, որովհետև չկա նորանում փոփոխության սկիզբն․ այսինքն չկա կյանք, որ ամենայն ինչ հառաջ է տանում։ Այս մի Չինաստան է խելացի մարդերի ձեռքով հիմնված։ Ամենայն քրիստոնեական ժողովքի մեջ մեք տեսանում ենք քրիստոնյա և մարդ․ հիսուսյանների մեջ, միայն գավառականք, ուխտապահերի վերակացուք, վերատեսուչք, տնտեսք և այլն և այլն, յուրաքանչյուր այս աստիճանավորքը ունին յուրյանց պաշտոնքը պարզ և հատկացած։ Բայց այսքան պաշտոնների գործերի մեջ, որ շատ լավ կապած են մինը մյուսի հետ, չկա մարդ և քրիստոնյա, չկա կյանք։ Ամենայն ինչ հիմնած է մատնողության և կույր հնազանդության վերա, որ ոչնչացնում է ամենայն աճեցողություն, ամենայն ազատ կամք․ այնպես, որ մարդը դառնում է կարգի ձեռքին մի մեռյալ գործիք, ծեր մարդու գավազան „Ut Senis baculus“ ինչպես ասել է ինքը Լոյոլա։ Այս բանի անհրաժեշտ հետևանքը այն եղավ, որ աճեցան չնչին ընդունակությունները, կործանվեցան և չքացան բոլորովին մեծ և հոյակապ մտքերը և ընդունակությունքը։ ճշմարի՛տ․ հիսուսյանների մեջ շատ ճարտար քաղաքագետներ, շատ լեզվագետներ և խորամանկ քարոզիչներ կային, բայց մեծ մարդ յուր մտքովը և բանականութենովը, ո՛չ երբեք: Կարգը համարյա՛ թե կրկնում է յուր պատմության մեջ հիմնարկողի կյանքը. սկզբումը դեռևս Ֆրանսիսկոս Կսավիեն, Րոդրիգեզը և Բոբադիլիան ունեին ոգևորություն, որ նույնպես հոգի էր տալիս Մանրեզյան անապատականին, բայց նորանցից հետո ամենայն բան փոխվում է. Լայենեզի սառն քաղաքավարությունը յուր բոլոր պարագաներով անցանում է դեպի Ակվավիու և նորա հաջորդների հոգին. մինչև անգամ և այժմ ամենայն տեղից հալածված, անարգված և քարուքանդ եղած հասարակությունը արտաբերում է յուր վերջին խոսքը, այսինքն-կույր հնազանդություն: Այս էր հիմնարկողի կտակը, այսպես էր և ինքյան հասարակության վերջին կամքը*:

  • Տե՜ս «Simple Coup d'Oei» և Բորդոսի և Լիոնի արքեպիսկոպոսի նամակները և Շարտրեսի եպիսկոպոսի նամակները, որոնք տպած են ֆրանսիացոց զանազան օրագիրների մեջ:
123