Այս էջը հաստատված է

ռական, Կսավիեն գտանվում էր նորա մարդերի մեջ։ 1552 թվականին դեսպանությունր հասավ Մալակկա. այնտեղի զինվորական գավառապետը, անսովոր բան համարելով մի հասարակ վաճառականի դեսպանությունը այդպիսի ասիական հզոր ինքնակալության մոտ, ընդդիմացավ այս բանին։ Կսավիեն զուր տեղը աշխատեցավ, հիմնվելով յուր լիակատար իշխանության վերա, բայց գավառապետը, որ և լավ չէր փոխարքայի հետ, չկամեցավ լսել ամենին ոչինչ։ Կսավիեն նզովեց նորան, բայց նահանգապետը, նզովքներից վախեցող մարդ չլինելով, հրամայեց երկաթի շղթաներով կապել բոլոր դեսպանությունը։ Կսավիեն հազիվ փախավ նորա ձեռքից մի հասարակ նավակով մինչև Սայքամ։ Այստեղ նա յուր բոլոր ունեցած արծաթը տվեց մի չինացի վաճառականի, որ հոժարեցավ գիշերով և շատ ծածուկ հանել նորան Կանտոն քաղաքը։ Բայց Կսավիեին չհաջողեցավ հասանել յուր սրտի ցանկացածին, նա հիվանդացավ հանկարծ հարինքով և մեռավ փակած կայսերության դուռի մոտ, յուր սրտի անհամբերութենից և սպասելուց: Այսպես եղավ այս հռչակավոր մարդի վախճանը, որ միմիայն յուր ջերմեռանդութենովը դեպի քրիստոնեական հավատը, առանց գործ դնելու խորամանկություն և կեղծավորություն, որոնք հիսուսյանների սովորական գործիքներն էին, բաց արեց Ասիայի հեռավոր կողմերում արձակ ճանապարհ կարգի անդամների համար։ Նա առանձին ներգործելով կարգից, չսեփականեց ինքյան նորա բնավորությունը, այլ մնաց այն ոգևորությամբ, որով դուրս էր եկել Լոյոլայի «Հոգևոր վարժութենից»: Նորա կույր և ամենայն վտանգ արհամարհող ջերմեռանդությունը քրիստոնեություն տարածելու համար շատ անգամ դուրս էր հանում նորան չափից ու սահմանից, շատ անգամ գործել էր տալիս անխնա գործեր։ Նա ինչպես չէր նմանում խորամանկ հիսուսյաններին, չէր նմանում նույնպես և նախկին դարերի քրիստոնեական քարոզիչներին, այլ, նայելով նորա անհամբերությանը և ինկվիզիտորական բնավորությանը, շուտով նորան կարելի էր դոմինիկյան ասել: Սորա մահից երկու տարի հետո մարմինը բերվեցավ Գոա. իսկ օգոստոսի 6-ին 1623 թվականին Ուրբանոս ութերորդ պապը դասեց նորան սուրբերի կարգը։ Կսավիեից հետո ծագեցավ հիսուսյանների նոր ցեղ, կանոնադրութենով և Լայենեզի ամենաճիշտ քաղաքագիտութենով զինվորված։ Այս հիսուսյանները Կսավիեի հույսը չունեին, որ միմիայն Քրիստոսի վարդապետության ուժովը կարողանան յուրյանց հետ քարշել Հնդկաստանի անթիվ բնակիչքը և հարկադրել նորանց թողուլ յուրյանց հին կրոնը, որի վերայով անցել գնացել էին շատ դարեր։ Սոքա խորա

127