ազգին, հնար հնարեն, փորձ փորձեն զնոր բարբառն ազգային է գործ մուծանել և մշակել գնա րստ պիտոյից մերոց աւուրց։ Երանի՜ թէ յաջողեալ էր հնասիրացդ այդոցիկ Զանոսեան տեսողութեամբ նկատել զանցեալն և զներկայն, ուստի և ապագայքն ո՛րպէս որդիք ի հօրէ բնաւորեալ են յառաջանալ։
Աբեղայական տեսութեամբ զարգացեալ՝ [Յովհաննէս քահանայ Միրզոյեան վանեցի, դասատու հայկաբանութեան ի Զմիւռնիա։ ի մերումս] 19-երորդ դարու [ելանէ] ի բեմ [հայկականJ խրթնաբանութեան [իւրովքն] երկհատոր տաղաչափութեամբք մակագրելովք «Ոսկի դար Հայաստանի» և «Արփիական Հայաստանի» և միով ճառիւ՝ զսուրբ Նշանէն Վարագայ, և որպէս մեզ թուի՝ նոր ի նորոյ տնկէ ի սրտի աբեղա յամիտ իմաստնոց հայոց զձգտողութիւն ամենաճիգն լինիլ ի խրթնաբանութեան, զորոյ ապացոյց՝ կարեմք քաղել ի գովաբանութեանց նոցին իսկ վանեցւոյն ետևողաց, որք առանց [մտացն լծակաւ կշռելոյ, թէ արժանաւորութիւն իմացական ինչ գործոյ] չէ այն, զի [իցէ] յերիւրեալ ամենախրթին բառիւք, և իբր ի բազումս անծանօթիւք բազմաց, այլ, [սմին հակառակ], պատարուն և ճոխ [հոգեսնունդ] գաղափարօք և հասկանալի ընթերցանելեացն. [բայց ասոքիկ ոչ պահանջին, դոքա] սքանչանան [միայն ընդ] այս խրթնաբանութիւն և իբրև [տկարամիտ համբակս կոյր զկուրայն] զհետ միտեն նորին ընթացից։ Աղաչեմք զաոողջամիտ ընթերցանելիսն, յորոց [ի ձեռս անկեալ էին այնոքիկ վաստակք, ասել մեզ] թէ զի՞նչ յայնս գտանեն, որ մարթիցի [օգտել ի շինութիւն հոգւոյ և սրտի] և սնուցանել զմտաւոր կենդանութիւն մանկտոյն. մեք ի քննին մտեալ ո՛չ մի անգամ, գտանեմք ի նոսա պատմական ծանօթութիւնս և եթ՝ աւանդեալս բանաստեղծական ոճով և ամենաջան և միանգամայն անընտել հին հայախօսութեամբ, զի որ ի նոսա են շեղջակոյտք [իբր ի բազումս] անգործածական բառից, շարունակելոց յողջոյն ընթացս գրուածոյն իբրու ընդ մի օղ շարեալ, առ և ոչ մի հեղինակ գտանեմք, թող զոմանս ի նոցանէ երևեալս երբեմն ի [վաստակս] առաջնոց մատենագրաց, իմա՜ դու ինձ զթարգմանիչս մեր։ Ասասցեն պաշտպանք հին հայախօսութեան, և ասասցեն մաքուր խղճմըտանօք, թէ ո՞վ ոք [ի հայկականս ընկերրւթենէ] կարէ զայն առնուլ ի ձեռն և միթէ հրճուանք ոմանց հնասիրաց՝ յընթեռնուլն զայն կարէի՞ն ցուցանել զպակասութիւնս, որոց տանի և համբերէ զաւակն հայկական ի միջին աղբերաց' ծարաւի գտանելով, որպէս ասաց ոմն ի հնոց։ Մինչև յե՞րբ պաշտեսցի առ մեզ ասիականդ մոլորութիւն խօսիլ, գրել, երգել, այնպէս որպէս զի հասկացողք գտցին սակաւք, որպէս թէ որչափ սակաւ