Այս էջը հաստատված է

յակապ մարդ էր։ Հիսուսյանք անհավան գտանվեցան ամենևին այս բանին,նոքա գործ դրեցին ամենայն հնար, կորուսանեն Սոտելոն, որ և վերջապես զոհ գնաց հիսուսյանների անքրիստոնյա խորամանկությանը, ըստ որում նոցա հնարներով բանտ դրվեցավ և մեռավ մարտիրոսական մահով։ Բայց առհասարակ հիսուսյանների ուրախությունը շատ կարճաժամանակյա եղավ․ 1611 թվականին հոլլանդացիք մտան Յափոնիա, որ այն ժամանակ Եվրոպայի մեջ առաջին վաճառական մարդիկն էին, բոլոր վաճառականությունը պորտուգալացուց ձեռքից անցավ հոլլանդացոց ձեռքը, և այս կերպով հիսուսյանները զրկվեցան յուրյանց ջերմեռանդ պաշտպաններից։ Շուտով ահա կայսրը և այլ մանր իշխանները, նկատելով հիսուսյանների կարողության օր ըստ օրե մեծանալը և երկյուղ կրելով, որ մի՛ գուցե նոքա, ժողովուրդը քրիստոնեացնելով ինքյանց սեփականեն և նորանց վերա իշխանությունը, ընդդեմ դուրս եկան քարոզիչներին։ Հիսուսյանք զորք դուրս բերեցին որոնց ինքյանք էին գլուխ կացած, բայց հաղթվեցան թշնամու շատութենից։ Կայսրը մեծ հալածանք հանեց առհասարակ քրիստոնյաների վերա․ ամենայն օտարական մարդ, որ մտանում էր Յափոնիա, պարտական էր այնտեղի աստիճանավորների ներկայությամբը ոտքի տակ կոխել խաչը, որպես ապացույց նորա անքրիստոնեությանը․ ամենայն ոք այս անարգությունը չկատարած խաչի վերա չէր կարող մտանել Յափոնիայի տերության մեջ։ 1648 թվականին Յափոնիայի մեջ քրիստոնեության և հետքը անգամ չմնաց։ Չինաստանում հիսուսյանների մեջ առավել փառավորվեցավ Մատեո Րիկցի, խորամանկ և հնարագետ մարդը ինչպես Լայենեզ։ Նա կարողացավ հաստատել յուր կարգը այն Երկնային թագավորության մեջ, ուր օտար մարդ չէր կարող ոտք կոխել։ Շատ լավ ուսավ չինացոց լեզուն, հագնում էր բոնզի հագուստներ, կեղծավորութենով հաճոյանում էր մանդարիններին, յուր անձը սիրող էր ցույց տալիս նոցա հպարտությանը և սովորութեններին, որոնց օգնությամբ շատ աշակերտ ճարեց յուր վարդապետությանը մինչև անգամ և կայսերական դռնումը։ Բայց այս բանը այնքան դժվար չէր, որքան երևում էր. պատճառ, հիսուսյանները նորադարձերին թույլ էին տալիս կատարել համարյա՛ թե բոլոր հեթանոսական արարողությունքը, համարյա՛ թե թողում էին նորանց յուրյանց հին կրոնի մեջ, քարոզելով այնպիսի Ավետարան, որ շինած էր Չինաստանի կրոնին և սովորությանը հարմար։ Շուտով հիսուսյանների գործը մեծացավ։ Բոնզերը նկատեցին այս բանը և կայսեր մի սիրականի օգնությամբ, որ հավատարիմ էր բոնզերին, կարողացան ընդդեմ 132