Այս էջը հաստատված է

մեջ․ երկու կողմից ևս անհամար գրքեր ու տետրակներ էին տպվում յուրյանց անձը արդարացնելու և թշնամու կողմը ղատապարտելու համար. երկու կողմից ևս անդադար դեսպաններ էին ուղարկվում պապի մոտ։ Պապերը գործ էին դնում երբեմն ողոքանք, երբեմն սպառնալիք. բայց երկուսը ևս լինում էին անօգուտ։ Այն հասարակությունը, որ հայտնի է անունովս de propaganda fide, շատ ջերմեռանդութենով մտավ այս վեճի մեջ, որի առաջարկութենով դուրս եկան անթիվ պապական կանոնադրությունք Չինաստանի քրիստոնեական եկեղեցու միջից հեթանոսական արարողությունքը դուրս ձգելու համար։ Վերջապես Կլեմենտ X և Իննովկենտիոս XII պապերը, տեսանելով հիսուսյան քարոզիչների կամակորությունը, նզովքով դատապարտեցին նորանց։ Բայց այս միջոցին սպանիական և ֆրանսիական տերությունքը խառնվեցան այս գործի մեջ։ Անզոր Կարոլոս 11-ը գործիք էր դարձած հիսուսյանների ձեռքում․ Լուդովիկոս XIV-ը արդեն յուր խոստովանահայր էր շինել հայր Լետելիե հիսուսյանը, վասնորո երկու տերությունքը ևս կողմնակից դարձան հիսուսյաններին։ Կլեմենտ XI պապը տեսավ, որ ճար չկա դարձյալ նզովեց հիսուսյան քարոզիչները և 1702 թվականին կարդինալ Տուրնոնին ('Maillard de Tournonj, որ շատ խելացի և գեղեցկախոս մարդ էր (Բոսսյուետի բարեկամ), Անտիոքի եպիսկոպոսի պատվանունով, արևելյան Հնդկաստան և Չինաստան ուղարկեց, որ քննե հիսուսյանների հանցանքը և ջնջե նոցա առաքելությունը Արևելքից։ Հիսուսյանք, չկարողանալով կեղծավորությամբ և ընծաներով խարբալել այս հռչակավոր մարդը, գործ դրեցին այնուհետև յուրյանց բոլոր խորամանկությունը նորան կորուսանելու համար, նոցա որոգայթներով կարդինալ Տուրնոնը դրվեցավ Մակաո քաղաքի բանտը։ Պատերազմը այս խնդրի վերա, թե Կոնֆուցիուն աստուծո պատիվ տալը քաղաքակա՞ն թե կրոնական գործողություն է, երկու կողմից ևս շարունակվում էր մեծ զորութենով և կատաղութենով։ Հիսուսյանք արհամարհում էին պապական կոնդակները, նոքա Ասիայի և Եվրոպայի մեջ այնչափ զորացած էին, որ կարո՛ղ էին չհնազանդվիլ պապի կամքին. բայց այնպիսի խորամանկությամբ ներգործում էին, որ առհասարակ դուրսից Հայր Լետելիեն ինքնակամ փոխում էր Արևելյան Հնդկաստանի ֆրանսիացոց պատկանյալ մասերի մեջ նահանգապետները. Պոնդիշերի համար նոր նշանակված Գեբերտ նահանգապետին ճանապարհ դնելով ասաց. «Ողորմած պարոն, հիշեցե՛ք, թե ինչ որ դուք մեր հայրևրին կառնեք այնտեղ, նույն բանը ձեզ կառնեն Վերսայլում, ինչպես դուք այնտեղ նորանց հետ կվարվիք, այնպես ևս ձեզ հետ այստեղ կվարվին» (.Mcmoires hist, par Norbert").

135