Այս էջը հաստատված է

Դեսպանը պատասխանեց, թե պապը, իբրև Քրիստոսի փողանորդ աշխարհի երեսին, հոգևոր գործերի մեջ չէ կարող սխալվիլ։-«Բայց կարելի՞ է արդյոք,-ասաց կայսրը,-որ պապը ճշմարիտ դատողություն առներ Չինաստանի մասին, որ երբեք տեսած չէր և ոչինչ հասկացողություն չուներ նորա մասին․ ի՞նչ կասեին իմ համար, թեև ես երկնքի որդի եմ, եթե մտածի դատողություն առնել եվրոպական գործերի վերա»։ «Սրբազան պապը չէ կամենում դատողություն առնել Չինաստանի վերա»,- պատասխանեց Մեցցաբարդան,-նա կամենում էր, որ այս ահագին տերության մեջ բնակված քրիստոնյայքը չհեռանան յուրյանց քրիստոնեական հավատի կանոններից»։ Ինչպես երևում է, կայսրին հավանական չեղավ Մեցցաբարդայի պատասխանը, վասնորո արձակեց յուր երեսից։ Երկրորդ տեսավորության ժամանակ, երբ Մեցցաբարդան խոսում էր պապի ամենայն գործերի մեջ անմեղանչականության վերա, կայսրը համեմատեց նորան որսորդի հետ, որ բախտի վերա հուսալով՝ նետում է օդի մեջ և սպանում է թռչուններ։ Պալատական մանդարին-հիսուսյանք կայսրից առավել ծիծաղեցան, որ շատ ուրախացել էր յուր սրամիտ խոսակցության վերա։ «Իմ այս համեմատության համար դու ի՞նչ ես մտածում,-հարցչեց կայսրը Մեցցաբարդայից,-ինչու՞ չես պատասխանում»։ -«Շատ սրամիտ բան էր,- պատասխանեց կարդինալը,- և ձեր մեծությունը անչափ քաղաքավարի եք»*։ Մեցցաբարդան յուր դեսպանության ժամանակ խաղալիք էր դարձած հիսուսյաններին․ նոքա հավատացնում էին կայսրին, թե դեսպանը կամենում է խզել քրիսոնյաների խաղաղությունը և կպչում է մինչև անգամ կայսերական իշխանությանը։ Այնքան մեծ կասկած և անհավատարմություն կար Մեցցաբարդայի վերա, որ նորա բնակարանի դուռի մոտ պահապանք էին կանգնած, և ո՛չ ոք, մինչև անգամ և յուր մարդիկը, չէին կարող միայնակ տեսանել դեսպանի երեսը։ Մեցցաբարդան վերջապես բարյավ մնաս առնելով կայսրի հետ, որ վերջին տեսավորության ժամանակ շատ քաղաքավարի ընթացել էր, գնաց Մակաո քաղաքը․ այնտեղ փորեց, հանեց գերեզմանից խեղճ ողորմելի Տուրնոնի մարմինը և բերեց յուր հետ Եվրոպա, ոչինչ գործ չկարողանալով հառաջացնել Չինաստանի մեջ։ Քանզի կայսրը,որ այնքան սիրում էր հիսուսյանները, վախճանեցավ շուտով․ նորա ժառանգը, առհասարակ քրիստոնյաներին չսիրելով, խլեց քարոզիչներից շատ արտոնություններ, որ

137