Այս էջը հաստատված է

Հիսուսյանք Ֆիլիպպ III-ին գանգատում էին սպանիական նահանգապետների վերա, թե նոքա յուրյանց խստութենովը, որ գործ էին դնում դեպի այնտեղի բնակիչքը, և անհավանութենովը, որ ունեին դեպի հիսուսյան քարոզիչքը, արգելք էին քրիստոնեության տարածվելուն Ամերիկայի մեջ։ Թագավորը շատ ողորմած կերպով լսեց այս գանգատին. հիսուսյանք խրախուսվելով այս բանից՝ առաջարկեցին նորան քրիստոնեական հասարակապետության գաղափարը, որից պիտո է ծնանեին նահապետական ժամանակների երջանիկ օրերը։ Ֆիլիպպ III-ը կրթված լինելով Մարիաննա* հռչակավոր հիսուսյանի դաստիարակելովը՝ հետևաբար գտանվում էր հիսուսյան կարգի ազդեցության տակ. վասնորո տվեց նորանց Պարագվան իբրև տերություն ամենևին անկախ Սպանիայից, որի մեջ կարգը կարող էր ներգործել արձակ համարձակ, միայն այն պայմանով, որ հատուցանե արքունի գանձարանին, որ Մադրիտումը էր, սահմանած հարկը (e՛tat mi — souverain)**: Հիսուսյան կարգը՝ հիմնարկելով Պարագվայի հասարակապետությունը, նորա կազմվածքի մեջ ցույց տվեց կատարելապես յուր քաղաքական սկզբունքը։ Եվրոպայի և Ասիայի մեջ նա պիտո է պատերազմեր ներկա բաների կարգի հետ. բայց այստեղ՝ Հարավային Ամերիկայի անապատներումը կարո՛ղ էր փչել յուր հոգին նոր և վայրենի մարդերի վերա ամենայն ազատությամբ։ Առաջին անգամից երևում է, թե հիսուսյանների քաղաքական կարգը, որ մահացնում էր կատարելության հասած ազգերը, ըստ ամենայնի հարմար էր այս երեխա ազգին։ Հիսուսյանք մի հրաշալի ճարտարությամբ քարշում էին նորանց յուրյանց կողմը. բաժանում էին մինը մյուսից և հավիտենական հլու և հնազանդ էին շինում յուրյանց կարգին։ Դուրս եկավ երեխաների հասարակապետություն, որ յուր կյանքի երջանկության համար ուներ ամենայն պայմանները, բացի այն բաներից, որ կարող էր կերպարանագործել նորա միտքը և հասակավոր մարդ շինել երեխայից։ Այն ձևը, որ գործ էին դնում հիսուսյանք սպանիական նահանգապետների գավազանի տակ չարչարված անբախտ ազգերին մի ազատ և հանգիստ կյանք պարգևելու համար և փոքր առ փոքր յուրյանց կարգի իշխանության հետ ընտելացնելու համար, արժանի է,

  • Մարիանա պալատական հիսուսյանը Մադրիդի մեջ, Ֆիլիպ II֊ի հրամանովը

շարադրեց մի գիր «De Rege et Regis Instltutione» վերնագրով, թագավորության ժառանգի ընթերցանության համար, որի մեջ սահմանում էր, թե ի՞նչ դիպվածներում կարելի է թագավորական կյանքը դավաճանել։ Այս գիրը 1610 թվականին մեծ հանդիսով այրվեցավ Փարիզի մեջ։

    • Կիսաինքնիշխան վիճակ (ֆր.) :
139