Այս էջը հաստատված է

իցեն հասկացողք, այնքան գերազանց համարիցի բանն. ո՞վ պատմեաց դոցա, թէ [զասացեալն գիտութիւն, որ պատկանի հասարակաց] մարդկութեանս, [պարտ էր պահել ի թագստեան և բանալ միայն] հնգից կամ տասանց. լուիցէ, [որ ունի ականջս լսելոյ, թէ] զինչ ասէ հանճարեղ [գերմանացին] Շլեյդըն. գիտութիւնն պարտի սեպհական լինել բովանդակ մարդկութեան, և ո՛չ իբրև խորհուրդ կամ գաղտնիք՝ յոր նուիրեալ [էին սակաւք ոմանք, յորոց] կազմի միաբանութիւն ուսումնականաց։ Գանգատին ապա նոքին իսկ ուսումնականք հայոց՝ թէ չիք առ հայս լուսաւորութիւն, և թէ մանկտին հայկական չէ հակամէտ յուսումնառութիւն, որպէս թէ իրաւունք իցեն դաստիարակել զմանկտին մեռեալ և անծուծ լեզուաւ, և պահանջել ի նմանէ, զի ընկալցի նա զայն, և սնուսցէ ի հոգւոջ և պտղաբեր գործեսցէ զանդաստան մտաց՝ [մինչ] ո՛չ հասկանայ և տառապի [միայն] ընդ [աւելորդ] բեռամբ [անհասկանալեացն]։ Գանգատանքդ զհայկական մանկտւոյն յայնժամ և եթ [լինէր իրաւացի]։ Եթէ հնախօս լեզուն հայոց գէթ կրէր յինքեան զուսանելիս և զկենդանի գաղափարս՝ որովք ծաղկի Եւրոպա, և թէ հինն լեզու կայ մնայ ցարդ մեռեալ և անհոգի, զո՞ր գաղափար կարէր տալ ուսանողին. ասասցեն ինքեանք ուսումնականք՝ թէ զի՞նչ մինչև ցայսօր ուսեալ է դոցա ի հին մատենագրութենէ, տոմսակս ոմանս, հրահանգիկս, կամ ճառիկս ինչ և վասն ո՞րոց. այժմեան ազգին հայոց որ ո՛չ հասկանայ զայդպիսիս, զորս թէպէտ և հասկանայր, օգտիլ ունէր և ոչինչ, վասն զի այդպիսի մանկունք նախ քան զծնանիլն, մեռեալ էին յարգանդի մարց՝ լոյս տեսեալ զհրապարակի և ահա տեղափոխին իբրու ի մի գերեզմանէ ի միւս գերեզման։ Ի մէջ այդպիսի իրողութեանց և մերոյս հայկական մանկտւոյ վիճակ ո՞րպիսի. ասասցէ՛ որ գոնեայ ժամ մի և եթ նուիրեալ այդպիսի խնդրոց [վերահասու եղեալ իցէ] ճշմարտոլթեան. բայց ինձ այլապէս թուի, ճշմարտութիւն չի՛ք առ հայոց ուսումնականս, թո՛ղ զայն [յոյժ տարակուսելի] ճշմարտութիւն, զոր ընդունին դոքա ի բերանոյ բարեկամաց. բայց ճշմարտութիւն այնպիսի՝ որ ելանէր ի բերանոյ թշնամեաց, անընդունելի էր. ուստի ղհետ գայր, որպէս թէ զճշմարտութիւն պիտոյ էր չափել չափով բարեկամութեան կամ շնամութեան, որ առ եւրոպացիս միշտ երկրորդական իրք էին, մինչ [քննելի էր] ճշմարտութիւն կարծեաց որոյ և իցէ առն մտածողի։

[Առ Հայս ի շրջակալս մեր տեսանի և ճշմարտութիւն մի այլ. ամենևին օտար ի լուսաւորեալ հոդւոյ մերումս ժամանակի, թէպէտ յոյժ ազգակից խաւար ճշմարտութեան պապականաց յընթացս միջին դարուց և անդր ևս. իմա՛ դու ինձ զայն ճշմարտութիւն, որ հաստատի

14