Այս էջը հաստատված է

որ օրենք տվողները և հասարակապետության քարոզիչքը զարմանային։ Փաղաքշանքով և խրատական պատիժներով ներս էին բերում նոքա այս վայրենի ազգի մեջ սեր դեպի բարեկարգություն և ընտելացնում էին նորանց հաստատ բնակության և անասնադարմանության հետ։ Պարագվայի մեջ կրոնն էր հիսուսյանների քաղաքական և հոգեկան օրենսդրության հիմքը, նոքա ինքյանք դառնում էին դաբիրա այն աստուծուն, որ քարոզում էին։ Կույր և անսահման հնազանդություն ունենալ դեպի այս դաբիրաները առաջին կրոնական պահանջողությունն էր։ Այս կերպով հիսուսյաններին դժվար չէր այն ազգը, որ երախտապարտ էր նորանց յուր հանգստության համար, ընտելացնել այն մտքի հետ, թե չկա աշխարհի երեսին առավել բարձր և հզոր իշխանություն, քան թե կարգի իշխանությունը, որի անհրաժեշտ հետևանքը այն էր, որ այն վայրենի մարդիկը անչափ հարգում էին հիսուսյան քարոզիչքը: Պարագվայի բնակիչքը ծունկ չոքած լսում էին նոցա հրամանը. և մեծ երջանկություն էին համարում համբուրել այս սուրբ հարց հանդերձի քղանցը։ Հասարակաց կյանքը, քաղաքական կառավարությունը և զանազան արհեստները, որ ներս էին բերած հասարակապետության մեջ՝ բոլորովին համաձայն էին կարգի խորհուրդին և գաղափարին։ Բոլոր բնակիչք ուսան աշխատել. այդ մարդիկը աշխատում էին դաշտումը, կանայք ստանում էին սահմանյալ չափով կանեփ կամ բամբակ, որ պարտական էին մաքրել կամ գործել նորանցից զանազան պաստառներ մի շաբաթվա մեջ. երեխայք մինչև անգամ ունեին յուրյանց օրական պարտականությունը։ Արհեստներից բերած էին Պարագվայի մեջ կենդանագրություն, ճարտարապետություն և երաժշտություն, այն չափով և այն սահմանով, որքան հարկավոր էր այնտեղի կյանքին։ Հրապարակական զվարճությունքը էին միայն թատրոնական խաղարկությունները, որ կատարվում էին այնպիսի հանդիսավեհությամբ, ինչպես աստվածային պաշտոնը։ Առհասարակ ներկայացնում էին զանազան անցքեր սրբազան պատմութենից. մանավանդ այնպիսի անցքեր, որ կարո՛ղ էին տպավորություն գործել պարագվայեցիների երևակայության վերա և տնկել նոցա հոգու մեջ սեր և հնազանդություն դեպի յուրյանց տիրողքը, այսինքն հիսուսյանքը։ Քաղաքական կառավարությունը հանձնած էր վերատեսուչների (նոքա այսպես էին կոչվում) կամ հոգաբարձուների, որոնք կարգվում էին հիսուսյանների ձեռքով, կախվում էին նոցանից և գտանվում էին ըստ ամենայնի նոցա իշխանության տակ։ Շատ փոքր հանցանքի համար, ըստ մեծի մասին նշանակված էր մարմնական պատիժ, բայց մեծամեծ հանցանքները, զորօրինակ հիսուսյան անար

140