Այս էջը հաստատված է

ժամանակակից գործերի ընթացքը, դուրս դրեցին քաղաքական սկիզբն ըստ ամենայնի հակառակ հիսուսյաններին, այսինքն թագավորների աստվածային իրավունքը, և այս կերպով աշխարհական իշխանությունը հավասար կացուցին հոգևոր իշխանության հետ։ Միապետությունքը սկսեցին կերպարանագործվիլ, իսկ հիսուսյանք, տեսանելով յուրյանց տեսության կատարյալ անհաջողությունը, վեր առեցին այլ ուղղություն։ Այս օրից նոքա հայտնվում են ամենայն տեղ իբրև թագավորների խոստովանահայր և նոցա ձեռքով ներգործում են յուրյանց կարգի օգտի համար։ Լուդովիկոս XIV-ի ծերության ժամանակ, Սպանիայի Կարլոս II-ը, Հակոբ II և բացի սորանցից շատ Սպանիայի և Ավստրիայի թագավորներ կառավարվում էին հիսուսյանների ձեռքով։ Այս առհասարակ նկարագրությունը ես կաշխատիմ կերպարանագործել հիսուսյան կարգի պատմության մեջ Ֆրանսիայում։ Մեք տեսանք, որ դեռևս նոր էր կազմվել հիսուսյան կարգը, մինչ իսկույն Ֆրանսիայի մեջ պատահեց զորեղ հակառակորդների, որք էին պարլամենտը և համալսարանը։ Ֆրանսիսկոս II-ի օրովը անցան պատմական ասպարեզի մեջ հռչակավոր Գիզերը. որ պաշտպան էին հիսուսյան կարգին։ Սոցա միջնորդութենով Պուասսիու եկեղեցական ժողովքը, որ հայտնի էր անունովս Colloque de PoisSy, թույլ տվեց հիսուսյաններին մնալ տերության մեջ, միայն այն պայմանով, որ ընդունեին նոքա այլ անուն. ընդունեին այլ կարգերի նման եպիսկոպոսների իրավասությունը և առհասարակ Ֆրանսիայի մեջ հրաժարվեին յուրյանց արտոնութենից։ Հիսուսյանք առաջին անգամ ընդունեցին բոլոր պայմանները և բացին Փարիզի մեջ Կլերմոնդյան կոլլեգիումը (որ այժմ College Louis le Grand), բայց համալսարանը այն ժամանակվա հռչակավոր իրավաբան Դյումուլենի խորհրդով բողոքեց այս բանի ընդդեմ։ Գործը մտավ պարլամենտ. նոր և մինչև այն ժամանակ անհայտ փաստաբանը՝ էտիեն Պասկիե, փառավոր կերպով պաշտպանեց համալսարանի իրավունքը: Գեղեցիկ ճարտարութենով ապացուցեց հիսուսյանների վնասակարությունքը ֆրանսիացոց հոգևորականների համար և մինչև անգամ տերության վտանգը, հիմնվելով այս բանի վերա, թե հիսուսյանների մեծ մասը սպանիացի լինելով, կարող էին լրտեսություն առնել այն ժա

Այս կոլլեգիումը Կլերմոնդյան անվանվում էր այն պատճառով, որ դորա գումարը կտակով թողել էր հիսուսյաններին, նոցա կողմնակից Հիյլեոմ Դյուպրա, Կլերմոնդի եպիսկոպոսը, որ հռչակավոր Դյուպրա (Duprat) կանցլերի ապօրինի որդին էր, որ կամենում էր գնել պապական աթոոր 1200000 լիբրեով:

143