Այս էջը հաստատված է

մանակ մանավանդ, մինչ Ֆրանսիան և Սպանիան թշնամի էին միմյանց։ Նա այսպես վերջավորեց յուր ճառը. «Դուք ինքներդ, պարոններ դուք ինքներդ, որ այժմ ընդունում եք հիսուսյանները, կզղջաք. բայց գուցե թե ուշ լինի այն ժամանակ։ Դուք կզղջաք, երբ կտեսանեք ձեր դյուրահավանության կորստական հետևանքը, այսինքն ամենայն կարգի և հանգստության կործանումը ոչ միայն այս թագավորության մեջ, այլ և բովանդակ քրիստոնյա աշխարհներում—նոցա խորամանկութենով, կեղծավորութենով, նենգութենով, նանրահավատութենով, երեսպաշտութենով և այլ զարհուրելի արատիքներով»։ Կարգի փաստաբանը Վերսորիս անունով, շատ թույլ կարողացավ հերքել այս բաները. բայց պարլամենտը չնայելով գործի ընթացքի վերա, ատելություն ունենալով դեպի պրոտեստանտները՝ ետ դրեց այս գործի վախճանական վճիռը անորոշ ժամանակով Ա թույլ տվեց հիսուսյաններին ուսուցանել նոր բացած կոլլեգիումի մեջ: Երիտասարդ փաստաբանի (Պասկիեի) փառավոր հայտնությունը, որ մանավանդ փայլեցավ այս պաշտպանութենով, և որի մասին դեռևս ժողովքի առաջին նիստումը գովասանություն էր խոսել հռչակավոր Դյուպենը, շատ սաստիկ վրդովեց հիսուսյաններին. նոքա տեսան նորանում մի նոր և քանքարավոր հակառակորդ։ Կամենալով ջնջել այն տպավորությունը, որ գործել էր նորա ճառը, գրեցին ճառի պատասխանը, հայհոյանքի և զրպարտության ձևով, որ մինչև այժմ պահպանվում է Փարիզի պարլամենտի հին դիվանների մեջ. այս շատ նշանավոր պատասխան է, վասնորո դուրս եմ գրում այստեղ բառ առ բառ։ Թող Պասկիե շաղփաղփե այնքան, մինչև որ մեր անդամներից մինը կամ այլ ոք կազմե հասարակության համար համախմբություն․ նորա հիմարութենների, ցանցառութենների, իշութենների aneries չար և հերետիկոսական կարծիքների, որ այս բաներից շինեն նորան գերեզման, որի մեջ կենդանի-կենդանի կթաղվի. այնպիսի գերեզման, դեպի որը հարյուր մղոնից պիտո է թռչին, հասանեն ագռավները և անգղները նորա մարմնի հոտը առած. գերեզման, որին չէ պիտո կարողանան մարդիկ մոտենալ առանց քիթերը բռնելու գարշահոտության պատճառով, որի վերա պիտո է բուսանին մամուռ և եղինճ, և ուր պիտո է բույն շինեն մողեսները և բազիլիսկները, պիտո է վայեն բուերը և այլ գիշատող թռչունները։ Պասկիե՝ անառակ, փարիզյան խաբեբա, խեղկատակ, ծաղրածու, զրպարտության վաճառող, որ արժանի չէ ծառաների մոտ ծառա լինելու, անպիտան, որ շատ անպիտանությունք է գործում (qui rote, qui

144